Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում մոտ են կամ համընկնում են. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հայտարարել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Իրանը դառնա ՇՀԿ-ի լիիրավ անդամ: Ըստ Պուտինի՝ մնում է վերջին ձևականությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ՝ շեշտելով, որ Ռուսաստանը շատ գոհ է ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունից:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում մոտ են կամ համընկնում են: