Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, մտքեր են փոխանակել նաև հետագա շփումների շուրջ։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ զրույցի ընթացքում Էրդողանը ցավակցություն է հայտնել Ալիևին՝ սահմանին ադրբեջանցի զինվորականների մահվան կապակցությամբ։
Նա նշել է, որ Թուրքիան միշտ կողքին է և համերաշխ Ադրբեջանի հետ։
Ալիևն ու Էրդողանը զրույցի ընթացքում հաստատել են, որ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են, և երկրների միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։
«Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ապագա շփումների շուրջ»,- ընդգծում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։