Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական ճգնաժամը տաքացնում է հայկական տնտեսությունը. Արդյո՞ք Արևմուտքը կների Երևանին վերաարտահանումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Eadaily.com-ը գրում է, որ Հայաստանի տնտեսությունը, չնայած արտաքին անբարենպաստ հանգամանքներին, աճում է երկնիշ թվով։ Տնտեսական ակտիվությունն ընդհանուր առմամբ համեմատելի է ՀՆԱ-ի աճի հետ, 2022 թվականի հունվար-հուլիսին այն աճել է 13%-ով։ Այն, որ Հայաստանը սկսել է փող աշխատել Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամի վրա, տեղի տնտեսագետները դրական են գնահատում, բայց միևնույն ժամանակ նրանք դա համարում են գերտաքացման նախանշաններ, քանի որ հանրապետության տնտեսությունն աճում է ավելի արագ, քան իր իրական ներուժն է։

«Հայաստանի տնտեսության աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե ներքին, այլ արտաքին գործոններով։ Այնպես է ստացվել, որ Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ իրենց կապիտալով տեղափոխվել են Հայաստան։ Այսինքն գործել է անվտանգ նավահանգստի էֆեկտը, որը ներկայումս կարևոր դեր է խաղում հանրապետության տնտեսության աճի համար»,- պարզաբանել է հանրային ֆինանսների միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա իսկապես տպավորիչ է, ի տարբերություն այն փաստի, որ աշխարհի մեծ մասը տուժում է ուկրաինական ճգնաժամից և Ռուսաստանի և Արևմուտքի միջև աճող տնտեսական առճակատումից: 2022 թվականի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո առաջին անգամ Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է շուրջ 13%-ով։ Հայաստանի արտաքին առեւտրի ծավալն այդ ընթացքում աճել է 48%-ով և կազմել ավելի քան 6,3 մլրդ դոլար։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կտրուկ աճել է, ինչին նպաստել են Մոսկվայի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցները, հատկապես ռուսական շուկա ապրանքների ներմուծման հետ կապված։ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական արտադրության ապրանքների ամենամեծ շուկան։ Երկկողմ առևտուրն աճել է 50%-ով հասնելով 1,6 մլրդ դոլարի։ Միաժամանակ Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 48%-ով։

«Փաստն այն է, որ Ռուսաստան բազմաթիվ ապրանքների արտահանման նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով հայկական ապրանքների հավելյալ պահանջարկ է առաջացել, որոնցով էլ լցրել են սուպերմարկետների դատարկ դարակները»,- նշել է  Արամյանը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում ռուսական շուկայում ստեղծված իրավիճակը շանս է համարվում հայ արտադրողի համար։ «Հայկական արտադրանքը բավականին ակտիվորեն մուտք է գործում այդ շուկա, ինչին մենք՝ որպես կառավարություն, ամեն կերպ խրախուսում և խթանում ենք»,- ասում են երկրի էկոնոմիկայի նախարարությունից։

Փորձագետները Ռուսաստան արտահանման նման կտրուկ թռիչքը բացատրում են Հայաստանի տարածքով դեպի Ռուսաստան պատժամիջոցների ենթակա ապրանքների, այսպես կոչված,  զուգահեռ ներմուծման հոսքերով։ «Կան, իհարկե, զուգահեռ արտահանման հոսքեր, բայց կարևոր է, որ Հայաստանը, վերաարտահանման պարզ տարանցիկ երկրի փոխարեն քայլեր ձեռնարկի նման հոսքերի հանգույց դառնալու ուղղությամբ։ Իսկ դրա համար պետք է ենթակառուցվածքներ ստեղծել, տարածքին տալ ավելի մեծ հզորություն, որպեսզի այդ հոսքերը չդադարեն»,- ասել է տնտեսական փորձագետ Էմանուիլ Մկրտչյանը։

Ըստ երևանյան փորձագետների արևմտյան երկրները դժվար թե ուշադրություն դարձնեն Հայաստանի կողմից պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների Ռուսաստան վերաարտահանմանը, քանի որ նման առևտրային գործողությունների մասշտաբները փոքր են։ Նման կարծիքի է նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ «Հայաստանը փոքր երկիր է: Արտաքին առևտրում, որի մասին խոսում ենք, աճ է գրանցվում 30-40 տոկոսի մակարդակում, սակայն դա ընդամենը 400-500 մլն դոլար է։ Դրանք փոքր քանակներ են»,- նշել է նա:

Հայաստանի տնտեսության աճը խթանող մեկ այլ գործոն նույնպես կապված է Ռուսաստանի հետ։ Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով տասնյակ հազարավոր ռուսներ, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատողներ, տեղափոխվել են հանրապետություն։ Երևան են տեղափոխվել ոչ միայն ՏՏ ոլորտում ինքնազբաղված ռուսաստանցիներ, այլ նաև ամբողջ ընկերություններ սեփական կապիտալով։ Մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Հայաստանում բացել են մոտ 2000 ընկերություն։

Այնուամենայնիվ փորձագետները Հայաստանի տնտեսության բարձր դինամիկայի մեջ ոչ միայն դրականն են տեսնում։ «Փաստն այն է, որ Հայաստանի տնտեսությունն աճում է արտաքին շոկի, արտաքին գործոնների հետևանքով, որը դեռևս չի վերածվել կայուն աճի։ Երբ այս հոսքերը դադարեն, խնդիրներ կսկսվեն, ինչպես եղավ 2008 թվականի ճգնաժամի ժամանակ։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա մենք տեսնում ենք մասնավոր տրանսֆերտների մեծ ծավալներ, որոնք մտնում են երկիր, ֆինանսական հոսքեր, որոնք հավելյալ շահույթ են ապահովում բանկային հատվածին»,- բացատրել է Արամյանը:

Այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալը հասել է աննախադեպ ցուցանիշի՝ մոտ 1,9 մլրդ դոլարի, և այդ հոսքի ավելի քան 60%-ը բաժին է ընկնում Ռուսաստան։ Սակայն փոխանցվող գումարների ողջ ծավալը չէ, որ հայտնվում է Հայաստանում։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից դուրս է հոսել մոտ 900 մլն դոլար։ «Հիմա տնտեսության տեխնոլոգիական արդիականացման ժամանակն է։ Դրա համար կան բոլոր պայմանները՝ արժեզրկված դոլար և մեծ ֆինանսական հոսքերի առկայություն։ Մենք պետք է օգտագործենք պահը նոր տեխնոլոգիաներ երկիր ներմուծելու և այն տեղական տնտեսության մեջ ներդնելու համար», - խորհուրդ է տալիս Ասատրյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревоги
Самое популярное