Ուզբեկստանում կայանալիք գագաթնաժողովում Իրանը կդառնա ՇՀԿ անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւզբեկստանում կայանալիք գագաթնաժողովում Իրանը պաշտոնապես կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ։
Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Իրանական կողմը որպես կառույցի անդամ կստորագրի համապատասխան պարտավորությունների հուշագիր։
Ավելի վաղ, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ՇՀԿ-ին անդամակցությունն Իրանի համար դիվանագիտական հաջողություն էր անվանել: Նրա կարծիքով, Թեհրանի ներկայությունը կազմակերպության կազմում ամուր տնտեսական կապեր կստեղծի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
ՇՀԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կանցկացվի Ուզբեկստանում սեպտեմբերի 15-16-ը։