Սամարղանդում հուշագիր կստորագրվի՝ կապված ՇՀԿ-ին Իրանի անդամակցության հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարները Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում իրանական կողմի պարտավորությունների հուշագիր կստորագրեն՝ կազմակերպությանն Իրանի անդամակցելու կապակցությամբ, որից հետո Իրանը կկատարի համապատասխան պարտավորությունները և կավարտի լիարժեք անդամություն ձեռք բերելու գործընթացը։.«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը։
Նա նաեւ հավելել է, որ ակտիվորեն քննարկվում է այս միջազգային կազմակերպության անդամ երկրի կարգավիճակ ստանալու Բելառուսի դիմումը։