Մարկո Ռոզեն գլխավորեց «ՌԲ Լայպցիգը»
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ, գերմանացի Մարկո Ռոզեն նշանակվեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Սեպտեմբերի 7-ին «ՌԲ Լայպցիգը» պաշտոնանկ էր արել Դոմենիկո Տեդեսկոյին։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «ՌԲ Լայպցիգը» 1:4 հաշվով պարտվել էր Դոնեցկի «Շախտյորին»։ Գերմանիայի առաջնության 5 խաղից հետո թիմը 5 միավորով 11-րդ տեղում է։