Սերբիան խնդրում է Թուրքիային օգնել Ադրբեջանից էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խնդրել է Բելգրադում այցով գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` օգնել Ադրբեջանից էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում։
«Ես ավելի վաղ խոսել եմ Ալիևի հետ, համաձայնություն ենք ստացել, գին ենք ստացել և պայմանավորվել բուլղարացիների հետ: Բայց դա հնարավոր չէ անել առանց Թուրքիայի, և ես Էրդողանին խնդրեցի օգնել ադրբեջանական էլեկտրաէներգիան տեղափոխել մեր տարածք»,- ասել է Սերբիայի նախագահը Թուրքիայի ղեկավարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: