ՊՆ-ում զորակոչի հետ կապված խնդիրների հարցերով հանձնաժողով է ստեղծվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
ՊՆ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչեւ 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: