Հայ շախմատիստները ոչ-ոքիներ են գրանցել Դուբայի մրցաշարի 6-րդ տուրում
ՍՊՈՐՏԴուբայի շախմատի միջազգային մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները:
Dubai օpen-ի այս տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ`Արամ Հակոբյանը և Սամվել Տեր-Սահակյանը, իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը կիսեց միավորը:
Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին: