Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ԱԹՍ-ներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախ, եկեք սահմանենք հասկացությունները:

Անօդաչու թռչող սարքը՝ «դրոն»-ը շարժական անօդաչու թռչող սարք է, որը ծրագրավորված է ինչ որ գործողություն կատարելու համար։ Ամենից հաճախ, այդ անվան տակ ընկած է մահաբեր սարք, որը կա՛մ նախապես է ծրագրավորված, կա՛մ էլ ղեկավարվում է մարդու (օպերատորի) կողմից հեռակառավարման միջոցով:

21-րդ դարի սկզբից ի վեր դրոնները արագորեն են ներխուժել քաղաքացիական կյանք և նույնիսկ մարդու կենցաղ: Բայց անօդաչու սարքերի պատմությունը սկսվել է որպես զուտ ռազմական պրակտիկա:

Ֆորմալ առումով անօդաչու սարքերի պատմությունը սկսվել է 1782 թվականին, երբ եղբայրներ Էթյեն և Ժոզեֆ Մոնգոլֆիերները օդ բարձրացրին ծխով լցված օդապարիկ, որի տրամագիծը 3,5 մետր էր, իսկ ամբողջ սարքի քաշը 154 կիլոգրամ։ Այդ օդապարիկը մոտ 10 րոպե մնաց օդում, բարձրացավ գրեթե 300 մետր և թռավ մեկ կիլոմետրից ավելի։ Սկիզբը դրվեց, և եղբայրները մտածեցին նախագծի կատարելագործման մասին։ Երկրորդ արձակումն ավելի տպավորիչ էր օդապարիկին ամրացված էր զամբյուղ, որի մեջ այդ դրոնի առաջին ուղևորներն էին՝ խոյը, բադը ու աքլորը։ Այդ թռիչքը տևել է 8 րոպե մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա։ Օդապարիկները, որոնք հետագայում կոչվեցին դիրիժաբլեր, մեծ դեր խաղացին ավիացիայի պատմության մեջ, սակայն դրանք անօդաչու թռչող սարքերն էին, որոնք իսկական հայտնագործություն դարձան ռազմական գործերում։

Անօդաչու թռչող սարքերի ռազմական պատմության սկիզբը կարելի է համարել 1848-1849 թվականների իտալական հեղափոխությունը, երբ ավստրիական զորքերը օդապարիկներից իրականացրեցին ապստամբ Վենետիկի Հանրապետության ռմբակոծումը, քանի որ տեղանքային պայմանները թույլ չէին տալիս հրետանու արդյունավետ աշխատանք: Բանակի հրամանատարությունը ռումբերով լցված երկու օդապարիկ արձակեց ապստամբ քաղաքի վրա։ Դրանք հագեցած են եղել զինամթերքի ավտոմատ նետման մեխանիզմներով։ Եվ չնայած ռմբակոծությունը մեծ հաջողություն չի ունեցել, վենետիկցիները խուճապի մեջ են հայտնվել: Եվ 1849 թվականի հուլիսի 12-ը մտավ մարտական ​​անօդաչու թռչող սարքերի պատմության մեջ:

19-րդ դարի վերջում հայտնագործություններ եղան էլեկտրաէներգիայի և ռադիոհաճախականությունների ոլորտում։ Հայտնի ֆիզիկոս, ինժեներ և գյուտարար Նիկոլա Տեսլան 1898 թվականին ցուցադրել է առաջին ռադիոկառավարվող նավը լճի վրա Մեդիսոն Սքուեր Գարդենում (Նյու Յորք, ԱՄՆ): Չնայած նման հաջող փորձերին, երկրորդ մարտական ​​ռադիոկառավարվող անօդաչու թռչող սարքը նավ չէր, այլ ռազմական ինքնաթիռ։ Ամերիկացի Չարլզ Քեթերինգը «թռչող ռումբ» էր ստեղծել։

Գյուտարարի մտահղացմամբ պայթուցիկով լցված ինքնաթիռը կառավարում էր ոչ թե օդաչուն, այլ ժամացույցը։ Ծրագրված պահին նա քարի պես ընկնում է թշնամու գլխին։ Այդ գաղափարը աջակցություն գտավ ԱՄՆ կառավարությունում։ Նախագիծը ստացավ ֆինանսավորում, սակայն մի քանի անհաջող «ռմբակոծություններ» հանգեցրին նրան, որ «անօդաչու ռումբի» արտադրությունը դադարեցվեց դեռ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ։

1933 թվականը բեկումնային տարի է եղել ռադիոկառավարվող անօդաչու սարքերի համար: Բրիտանացի ինժեներներն են  ստեղծել այն առաջին անօդաչու թռչող սարքը, որը հեռակառավարվում էր ռադիոյով և բազմակի օգտագործման էր:

Այդ DH.82B Queen Bee մոդելները հաջողությամբ են ծառայել  բանակին 1934-1943 թվականներին որպես թիրախ–ինքնաթիռներ: Նրանց օգնությամբ վարժեցվել են ապագա ասեր ու հակաօդային գնդացրորդները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի հետ բանակի կարիքների համար անօդաչու թռչող սարքեր սկսել են արտադրվել մեծ քանակությամբ։ Երեք հիմնական պատերազմող կողմերը (ԽՍՀՄ, ԱՄՆ և Գերմանիա) բազմիցս են վերադարձել անօդաչու սարքերի օգնությանը զգալով նրանց ակնհայտ առավելությունը կառավարվող մեքենաների նկատմամբ.

1939 թվականին ԱՄՆ-ը զանգվածային (ավելի քան 14 հազար օրինակ) թողարկել է Target տիպի ռադիո ինքնաթիռի QQ-2 մոդելը, Գերմանիան նախագծել և օգտագործել է Henschel Hs 293 և Fritz X ռադիոկառավարվող ռումբերը և V-1 և V-2 հրթիռները,

ԽՍՀՄ-ը 1941 թվականին օգտագործել է TB-3 ծանր անօդաչու ռմբակոծիչը  կամուրջները ոչնչացնելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը դարձել է անվիճելի առաջատարը անօդաչու թռչող սարքերի մշակման և օգտագործման ոլորտում։ Այսպիսով, անօդաչու թռչող սարքերը երկար տարիներ ծառայում են ամերիկյան բանակին կառավարվող սարքերի հետ հավասար:

Քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի զարգացման պատմությունը սկսվել է, հավանաբար, 21-րդ դարի սկզբից, երբ լայնորեն կիրառվել են FPV համակարգերից և կվադրոկոպտերներից տեսանկարահանումների համար։ Այդ տեսակի անօդաչու թռչող սարքերի հանրաճանաչությունը ստիպել է շատ երկրների կառավարություններին մտածել դրանց օգտագործման օրենսդրական կարգավորման մասին։ Արդեն արդիական է անօդաչու թռչող սարքերով բեռներ առաքելու պրակտիկան, հեռու տարածքներում տարբեր տեղեկություններ հավաքելը,  լուսանկարահանումը և այլն: Անօդաչու սարքերի հնարավորությունները դեռ ուսումնասիրվում են, և այդ սարքերը անընդհատ կատարելագործվում են։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»
Самое популярное