Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջևանցի 3 երեխաների մայրը ոստիկանությանը հայտնել է, որ տասնյակ տղամարդիկ իրեն բռնաբարել են

ԻՐԱՎՈՒՆՔ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Մարիաննա Հ.-ի գործի դատական քննությունը:

24-ամյա Մարիաննան միայնակ մայր է, նրա խնամքին 3 անչափահաս երեխաներ կան: Մարիաննա Հ.-ն մեղադրվում էր 4 դրվագ սուտ մատնություն կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 25-ին Մարիաննա Հ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, թե 2015 թվականի հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը իջևանցի չորս տղամարդիկ՝ Վահագնը, Անդրանիկը, Նորայրը և Արարատը քաղաքի ավագ դպրոցի հարակից տարածքում գտնվող շինությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել և բռնաբարել են իրեն:

Բացի այդ, նույն օրը տված բացատրության մեջ Մարիաննա Հ.-ն հայտնել է նաև, որ արդեն հիշատակված Վահագնը նաև հունիսի 20-ի լույս 21-ի գիշերն է նույն շինության մեջ իրեն բռնաբարել...

Մարիաննա Հ.-ն 2016 թվականի հունվարի 13-ին ոստիկանության Իջևանի բաժնում բացատրություն է տվել, թե իջևանցի Սպարտակ Ս.-ն 2015 թվականի հուլիսի 4-ից մինչև 2016 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում բնակարան է պարբերաբար տրամադրել իրեն՝ պոռնկությամբ զբաղվելու համար:

2016 թվականի մարտի 29-ին անդադրում Մարիաննան ոստիկանության նույն բաժնում ևս մեկ սուտ մատնություն է կատարել՝ հաղորդելով, թե արդեն հիշատակված Սպարտակը 2015 թվականի հուլիս ամսին՝ 3 օր շարունակ, իր տանը իջևանցի Ավետիքի ու երկու անծանոթ տղամարդկանց հետ իր նկատմամբ բռնություն է գործադրել, ու չորսով իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ:

Մարիաննայի մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, քրեական գործեր են հարուցվել, նախաքննություն է ընթացել... Բայց ի վերջո հաստատվել է, որ Մարիաննան չի բռնաբարվել, եթե սեռական հարաբերություններ ունեցել է տարբեր տղամարդկանց հետ, ապա՝ իր կամքով, դրա համար նրան բռնության ենթարկելու անհրաժեշտություն չի եղել...

Ընդհանուր իրավասության դատարանում Մարիաննա Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մեղսագրված բոլոր չորս դրվագներով: Գործը քննվել է արագացված ընթացակարգով: Դատարանը հաշվի է առել, որ Մարիաննայի խնամքին են 2011, 2014, 2016 թվականներին ծնված մանկահասակ երեխաները: Մարիաննան, ըստ դատական ակտի, մանկուց հաշմանդամ է, տառապում է գլխուղեղի որոշակի ախտահարմամբ, ունի մտավոր հետամնացություն, վարքային խանգարումներ:

Երիտասարդ կնոջ հիվանդագին վիճակից, ըստ երևույթին, օգտվում են որոշ տղամարդիկ՝ նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու, նրան «օգտագործելու» առումով, իսկ ինչ-ինչ անհամաձայնությունների դեպքում հավանաբար Մարիաննան «ձեռքն է առնում» «գործ տալու» սպառնալի «զենքը»՝ տղամարդկանց մեղադրելով իրեն բռնաբարելու համար:

Գլխուղեղի հիվանդություն ունեցող կնոջ խնամքին երեք մանկահասակ երեխաների առկայությունը, նրա վարած փողոցային կենսակերպը պիտի որ մտահոգեն պատկան մարմիններին, երեխաների ճակատագրով լրջորեն հետաքրքրվելու, ինչպես նաև հիվանդ կնոջը փողոցային կյանքից կտրելու ուղղությամբ գործուն քայլեր կատարելու պատճառ դառնան:

Մինչդեռ Մարիաննայի սուտ հաղորդումների տեղատարափը ընդունվել, քրեական գործեր հարուցելու առիթ է դարձել՝ գնալով ավելի «ոգևորելով» իր չեղած «բռնաբարությունները» «դրոշակ» դարձրած կնոջը... Մարիաննա Հ.-ն մեղավոր է ճանաչվել, վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:   

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное