Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնածին արատի պատճառով լքված Լևոնը ողջ կյանքում որոնել է ծնողներին. 28 տարի անց գտնելուց հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գայլի երախով-նապաստակի շրթունքով ծնված Լևոնին ծնողները ծնվելուց կարճ ժամանակ անց լքել են: Տարիներ շարունակ Լևոնին մի հարց է հուզել՝ ինչո՞ւ:

-Չգիտեմ, թե ինչպես եմ հայտնվել մանկատանը, բայց հասկանում եմ, որ երևի ծննդատնից են ինձ տարել մանկատուն: Մանկությունս անցել է Երևանի Խարբերդի մանկատանը: Երբ վեց տարեկան դարձա, մանկատնից տեղափոխեցին Նուբարաշենի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոց:

Ինչքան մեծանում էի, այնքան տպավորվում էր մեջս միտքը, որ պետք է փորձեմ գտնել ծնողներիս: Տեսնելով դասընկերներիս, որոնց ծնողները շաբաթ-կիրակի գալիս ու տանում էին, հասկանում էի, որ իրենք տուն են գնում, իսկ ես մենակ եմ: Երկրորդ դասարան էի, որ ասում էի՝ ե՞րբ պետք է իմ ծնողներն էլ գան, ինձ տուն տանեն…

Սկսել էր խորանալ այդ զգացումը: Մեծանում էի ու ծնողական սեր, ջերմություն, վերաբերմունք չէի տեսնում: Այդ տարիներին ինձ առաջարկեցին որդեգրել: Համաձայնվեցի: Նրանք Աշտարակից էին: Այդ ժամանակ երրորդ դասարան էի՝ 9 տարեկան: Շաբաթ-կիրակի գալիս, տանում էին իրենց տուն:

Նրանք երեք երեխա ունեին, ինձ շատ լավ էին վերաբերվում, իմ համար հեծանիվ էին գնել: Ասում էին՝ մեզ կարող ես ասել հայրիկ, մայրիկ, բայց ժամանակի ընթացքում ես հասկացա, որ չեմ կարող հայրիկ, մայրիկ ասել նրանց, ովքեր իմ ծնողները չեն: Մերժեցի, ասացի՝ կներեք, չեմ կարող ձեզ այդպես կոչել, ուզում եմ մնալ գիշերօթիկում: Նրանք շատ ծանր տարան, իսկ ես իմ մեջ գիտակցում էի, որ իրենք իմ ծնողները չեն, որ մի գեղեցիկ օր ես կգտնեմ իմ ծնողներին, եթե նրանք դեռ կան…

Ինչքան մեծանում, այնքան հասկանում էի, որ ինձնից ինչ-որ բան պակաս է: Յոթերորդ դասարանում դիմեցի սիրելի ուսուցչուհուս, ասի՝ մտադիր եմ ծնողներիս գտնել: Ասաց՝ դժվար ողջ լինեն, տղա՛ս: Միառժամանակ թողեցի այդ թեման: Երբ փոխադրվեցի 9-րդ դասարան, մի խումբ ֆրանսահայ բժիշկներ եկան Հայաստան: Իմ սիրելի ուսուցչուհին՝ Ֆլորա Մարտիրոսյանն ասաց՝ Լևոն, Երևան է եկել ֆրանսահայ Շառլ Ազնավուրի խումբը, քիթ-կոկորդի բժիշկներ են: Գնացինք:

Ֆրանսահայերը նայեցին ինձ ու ասացին՝ 12 օրից պետք է լինես Փարիզում, որ վիրահատենք: Սկսեցին իմ փաստաթղթերը պատրաստել: 1991 թ.-ի ապրիլի 25-ին գնացի Ֆրանսիա, իմ բոլոր ծախսերը հոգացին Շ. Ազնավուրն ու Ֆրանսիայի շատ անվանի հայեր: Երեք ամսվա ընթացքում երեք վիրահատություն տարա: Երբ վիրահատությունից հետո աչքերս բացեցի, շուրջբոլորս մեր ֆրանսահայերն էին:

Միայն մի բան էր պակասում. ծնողներս էլի կողքիս չէին: Մի հարուստ ֆրանսահայ ընտանիք կար՝ Հարութ և Նվարդ Իզեթյանները, հագուստի արտադրամաս ունեին, մեծ բնակարան, ասում էին՝ օր մը կգնանք Հայաստան, ծնողներիդ կգտնենք, հոգ մի տար, դուն մեզ հետ ըլլա, ամեն ինչ լավ պիտի ըլլա: Բայց չմնացի, միայն մի բան էի մտածում՝ վաղվա օրս թող լինի Հայաստանում, թող գտնեմ ծնողներիս: Ես չպարզաբանված խնդիր ունեի, որ պետք է պարզեի՝ ո՞ւր են իմ ծնողները, ովքե՞ր են նրանք, կա՞ն, թե՞ ոչ… Վերադարձա: Գիշերօթիկ դպրոցից հետո դիմեցի Օլեգ Կոշևոյի անվան ուսումնարան ու սկսվեցին շատ դժվար օրեր: Երեք տարի սարսափելի օրեր եմ անցկացրել. թեև հանրակացարանում սենյակ էին հատկացրել, բայց ուսումնարանի տված կրթաթոշակը չէր հերիքում: Ավարտելուց հետո հասկացա, որ մնալու տեղ չունեմ: Դիմեցի Ազնավուրը Հայաստանին հիմնադրամին:

Նրանք Վանաձորում ինձ համար տնակ առան քաղաքային մարզադաշտի հարևանությամբ: Առաջարկ ստացա աշխատել ֆրանսացիների կողմից ստեղծված փայտամշակման արտադրամասում, ապա՝ Շառլ Ազնավուրի կողմից ստեղծված ծերատանը: Մեծանալուս զուգահեռ ծնողերիս գտնելու ցանկությունն էր մեծանում: Ընկերներիս հետ նստում էինք հաց ուտելու, առաջինը ծնողների կենացն էին խմում:

Ես էլ էի խմում, խմելուց առաջ մտքումս ասում էի՝ Աստված ջան, թող իմ ծնողներին էլ առողջություն լինի: 28 տարեկանում հասկացա՝ լավ, ես այսքան ապրում եմ, ինչո՞ւ պետք է չտեսնեմ ծնողներիս: Ինքս ինձ հույս էի տալիս՝ դու մի օր կգտնես նրանց, դու պատի տակից չես դուրս եկել, չէ՞ որ քեզ մայր է բերել: Դիմեցի Երևանում ապրող ընկերոջս հորը: Ասացի՝ օգնեք գտնենք ծնողներիս: Ոչ հասցե ունեի, ոչ ՝տվյալներ։ Միակ տվյալս այն էր, որ ծնողներիս անուն-ազգանունները գրված էին իմ ծննդականում, բայց կասկածում էի, որ գուցե դրանք հորինովի անուններ են: Մտանք Երևանի հանրապետական արխիվ: Արխիվում հրաժարվում էին որևէ տեղեկություն տալ: Վերջապես մի բարի կին հանդիպեց, նայեց արխիվի գիրքն ու ասաց՝ տղաս, ծննդականում նշվածը ծնողներիդ իրական անուներն են: Ուրախացա: Անմիջապես եկա ընկերոջս հոր՝ Հովսեփի մոտ, ասի՝ գործն առաջ ա գնում: Ասեց՝ սպասի: Գնաց բերեց Երևանի բնակիչների հաստ հեռախոսագիրքը: Գրքում գտանք հորս անուն-ազգանունը, հասցեն ու տան հեռախոսահամարը: Չէի հավատում աչքերիս:

Պարզվեց՝ ծնողներս ընկերոջս տնից մի քանի տուն են այն կողմ: Շոկի մեջ էի: Փաստորեն, նրանք՝ քթիս տակ, ես ուրիշ տեղ էի նրանց փնտրում: Սիրելի ուսուցչուհուս հետ գնացինք մեր տուն: Նախապես տեղեկացրել էինք, որ գնալու ենք: Դողեդող մտա տուն: Մտանք հյուրասենյակ, այն նկատեցի, որ ձախ կողմից մեկն ընկավ բազկաթոռին: Հայրս էր, շաքարը բարձրացել էր: Վերին աստիճանի նման էինք իրար, երևի դրա համար եմ հորս շատ սիրում: Ասում էին, որ ամեն ինչ անցողիկ է, որ լավ կլինի: Թողնելու թեմայով բացարձակ չէին ուզում խոսեն, չէին ուզում ասել, թե ինչպես են ինձ թողել: Ես գիտակցում էի, որ թողնելու պատճառն իմ հիվանդ ծնվելն էր, բայց դա ի՞նչ կապ ուներ, ես որևէ հանցանք չէի գործել, չէ՞, ուղղակի հիվանդ էի ծնվել: Տատիկս որոշեց իմ հետ առանձին խոսել: Ասաց. «Քո ծնողներին չմեղադրես, բալես, իմ տղու տղեն ես: Որ դու ծնվել էիր՝ փարթամ, սիրուն, չաղլիկ, բայց որ ֆռռում էիր կաթ ուտելու, որ տեսնում էինք էդ տեսարանը, այլ էր էդ պատկերը ու ահավոր»: Ասում էի՝ տա՛տ, բա դրա համար կարելի ա՞ թողնել, երեխա եմ, մարդ եմ, շունչ եմ, մեծանալու էի: Քո տղու տղեն եմ, չէ՞: Չէ որ ամեն տատ սիրում ա իր տղու տղուն:

Պայմանավորվեցինք, որ տեղափոխվեմ մեր տուն: Այդ ժամանակ աշխատում էի Վանաձորի ծերատանը որպես տարեցներին խնամող: Եկա Վանաձոր, կոլեկտիվիս հետ մեծ քեֆ արեցի, ասեցի, որ գտել եմ ծնողներիս: Եկա Երևան, մերոնց տուն: Դա 2003թ.-ի օգոսոտսի 28-ն էր: Շատ լավ էին վերաբերվում, ես, հորաքույրս, մայրս, սկսեցինք գնալ շորի խանութներ: Ուշադրություն էին դարձնում, որի կարիքը շատ ունեի: Մնում էի այն սենյակում, որտեղ ամուսնացած քույրերս էին մնացել: Դա իմ կյանքի երջանիկ մեկ շաբաթն էր: Ամեն ինչ փոխվել էր, ես դարձել էի աշխարհի ամենաերջանիկը: Մարդը հարուստ է իր ընտանիքով, ու ես հարուստ էի: Սեպտեմբերի 6-ին ընկերոջս տնից վերադարձա, տուն մտա, տեսա հայրս իրերս դրել ա դռան մոտ: Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ ծնողս ինձ ասեց՝ տղա ջան, գնա այնտեղ, որտեղից եկել ես: Հարցրի՝ կասե՞ք ինչ է եղել: Ոչինչ չասաց:

13 տարի 6 ամիս լռել եմ: Հիմա էլ չեմ ուզում լռել: Մտածում եմ՝ ինչո՞ւ պետք է լռեմ: Բոլորը հարցում են՝ ո՞նց են ծնողներդ, կբարևես: Ո՞ւմ էի բարևելու: Չէի ասում ոչ մեկին, որ ինձ տնից դուրս են արել: Բոլորը կարծում էին, որ ամեն ինչ լավ է, իսկ ես համարում էի, որ դա իմ նեղ անձնականն է, թող իմ մեջ փակ մնա: Տարիներ հետո միայն մի մտերիմ ընկերոջս եմ պատմել ամեն ինչ: Այս տարի մարդիկ իրենց տանը Նոր տարի էին դիմավորում, ես ընկերոջս դատարկ տանը մեն մենակ էի (ընկերս ՌԴ-ում է): Նոր տարին հենց դրա համար չեմ սիրում:

Ամեն Նոր տարուն երբ մենակ էի լինում, ասում էի՝ տեսնես կլինի մի Նոր տարի, որ ես ծնողներիս հետ դիմավորեմ: Ու ինքս ինձ հարցնում եմ՝ լավ, ինչո՞ւ եմ ես լռել այսքան ժամանակ, իրենք էլ են տարիք առնում, ես էլ:

Կարոտել եմ ծնողներիս… 

Гегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула
Самое популярное