Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել. Սուրեն Պետրոսյան
ՎԻԴԵՈԱղավնոն ապրում է իր բնականոն կյանքով, թեպետ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել:Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:
«Աղավնոն ապրում է իր բնականոն կյանքով, թեպետ կան բազմաթիվ մտահոգություններ, սակայն Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել, ցավոք, մեր լրահոսում տարածվում է տեղեկատվություն, որ Աղավնոն զանգվածաբար լքում են: Ես դիմում եմ բոլոր լրատվամիջներին, որոնք իրականում շահագրգռված չեն Աղավնոյի հայաթափմամբ, խնդրում եմ դադարեցնել ապատեղեկատվության տարածումը: Ես ուզում եմ գիտակցենք, որ սա իրականում մի փոքր հողակտորի մասին չէ խոսքը, սա մեր ինքնության եւ մեր ապագայի խնդիրն է: Ի դեպ, ապագան իր հերթին լինում է 2 տեսակ` հավանական եւ հնարավոր, եթե մենք չգործենք, մենք ունենալու ենք հավանական ապագան, որը պետության եւ պետականության կորուստն է, սակայն մենք կարող ենք ունենալ հնարավոր ապագան` բեկելով գործողությունների ողջ ընթացքը: 2 տարի եւ ավելի է, ինչ Աղավնոյի բնակիչները պահել են գյուղը կանգուն: Ես ուզում եմ, որ մենք գիտակցենք, որ այլեւս մեր հերթն է դա անելու, ոչ թե դա մենք անենք, այլ մենք կանգնենք բնակիչների կողքին` շարունակելով Աղավնոն պահել կանգուն»,-ասաց նա: