«Ռոման» մերժել է «Տոտենհեմին»
ՍՊՈՐՏԻտալական «Ռոման» մերժել է Լոնդոնի «Տոտենհեմին», որը ցանկանում էր ձեռք բերել հռոմեական ակումբի եւ Իտալիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյին, հաղորդում է Daily Mail-ը։
Անգլիական ակումբն արել է Նիկոլո Ձանյոլոյի վարձակալության առաջարկ հաջորդ ամռանը 20 միլիոն ֆունտ ստերլինգով տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու պարտադիր պայմանով։ «Ռոման» չի ընդունել առաջարկը։
Անցած մրցաշրջանում Ձանյոլոն պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։