Զելենսկու գրասենյակը հայտնել է պատերազմում Ուկրաինայի օրական կորուստների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինային հաջողվել է, հունիսի սկզբի համեմատ, երեք անգամ կրճատել մարտական կորուստները. հունիսի սկզբին դրանք կազմում էին օրական 100-200 զինվոր։ Այս մասին bbc.com-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ օրական մոտ 30-50 մարդ է զոհվում ռազմաճակատում։
«Սակայն, կրկին, մեզ համար լիովին կոռեկտ չէ խոսել այս մասին: Ավելի ճիշտ է, երբ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը կոնկրետ թվեր տա, թե քանի մարդ է զոհվում», - ավելացրել է նա:
Ըստ Պոդոլյակի՝ հունիսին կրած մեծ կորուստները պայմանավորված են եղել պատերազմի երկրորդ փուլին անցումով, երբ սկսվել է հրետանային պատերազմը։
«Բայց այսօր կորուստների թիվը նվազում է, առաջին հերթին, որովհետև մեր Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերըը շատ արդյունավետ աշխատում են ռուսական բանակի նյութատեխնիկական կենտրոնների ուղղությամբ: Երկրորդ՝ ռուսական բանակը վերաբաշխվում է ողջ առաջնագծի երկայնքով: Եվ երրորդ՝ մերոնք արդեն հարմարվել են ռուսական բանակի մարտավարությանը և ավելի շարժունակ, ավելի արդյունավետ են պաշտպանվում»,- պարզաբանել է նա։
Ապրիլի կեսերին, նախագահ Զելենսկին ԶԼՄ-ներին հայտարարել էր պատերազմում Ուկրաինայի 2,5-3 հազար զինվորականի զոհվելու մասին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը բանակում կորուստների մասին տեղեկություն չի հրապարակում: