Հոլանդը պարզապես ծիծաղեց, երբ նրան առաջարկեցի տեղափոխվել Արսենալ․ Էդեգոր
ՍՊՈՐՏԱմառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:
Միաժամանակ Նորվեգիայի հավաքականում Հոլանդի գործընկեր Մարտին Էդեգորը փորձել է համոզել հարձակվողին տեղափոխվել «Արսենալ»։ Այս մասին, ինչպես գրում է armsport.am-ը, ESPN-ին ասել է «զինագործների» նորաթուխ ավագը։
«Հոլանդը պարզապես ծիծաղեց, երբ նրան առաջարկեցի տեղափոխվել մեր թիմ», – ասել է Էդեգորը։
Հոլանդի տրանսֆերի համար «քաղաքաբնակները» Դորտմունդի «Բորուսիային» վճարել են 60 մլն եվրո։ 22-ամյա սկանդինավացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։