Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորիսովի շրջանի Ստրիգունի գյուղի Մխիթարյանների ընտանիքը իրենց ֆերմայի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Prizyv31.ru-ն գրում է, որ Մխիթարյանների ընտանիքը Հայաստանից Բորիսովի մարզ է տեղափոխվել 2000 թվականին։ Ընտանիքի գլուխը՝ Իշխանը, գրեթե անմիջապես սկսել է իր ջերմոցները կառուցել։ Չէ՞ որ նա արդեն նման փորձ ուներ իր հայրենիքում։

Իշխանի մանկությունը դժվար է եղել՝ հայրը վաղ է մահացել, իսկ մոր ուսերին չորս երեխա ու պապիկ է եղել։ Երբ տղան վերադարձել է բանակից խոզանոց է վարձել տեղի կոլտնտեսությունում: Նամն կերպ սկսել է անասնաբուծությամբ զբաղվել, իսկ հետո ջերմոցներ է կառուցել, վարունգից ու լոլիկից բացի ձմերուկ է աճեցրել, նաև մեխակ։

«90-ականների վերջին դժվարացավ ոչ միայն ապրելը, այլ նաև արտադրանքը վաճառելը,- պատմել է ֆերմայի հիմնադիրը, - ես միշտ հեռուստատեսությամբ հետևել եմ Ռուսաստանի նորություններին և հիշում եմ, երբ Վլադիմիր Պուտինը դարձավ Ռուսաստանի նախագահ, իր ելույթներից մեկում նա ասաց, որ գյուղատնտեսությունը պետք է զարգացնել, դրան պետական ​​աջակցություն ցուցաբերել։ Ընտանեկան խորհրդում որոշեցինք, որ պետք է ապրենք և աշխատենք Ռուսաստանում։ Երբ մենք հասանք Ստրիգունի, տեղի ադմինիստրացիան համաձայնեց և թույլ տվեց մեզ տեր կանգնել մեր տան մոտ գտնվող հողին։ Այդպես էլ սկսվեց»:

Ի՞նչ է հայկական խոհանոցն առանց թարմ համեղ բանջարեղենի և խոտաբույսերի։ Հետևաբար, Ստրիգունովսկայա հողի վրա գտնվող այդ առաջին ջերմոցներում աճում էին վարունգ, լոլիկ, կաղամբ, պղպեղ և կանաչեղենի ողջ բազմազանությունը։ Օգնել են Իշխանի կինը՝ Նելլին ու երեք որդիները։ Մխիթարյանների ընտանիքը դարձել է Belogorye Family Farms ծրագրի անդամ։

Ժամանակի ընթացքում որդիները մեծացել են, և 2016 թվականին նրանք որոշեցին մասնակցել «Աջակցություն սկսնակ ֆերմերներին» ծրագրով նախատեսված դրամաշնորհի մրցույթին։ Ավագ որդուն՝ Արթուրին, որպես անհատ ձեռնարկատեր տրվել է 1,5 մլն ռուբլի դրամաշնորհ։ Նա որպես ղեկավար բանջարեղենից անցել է ելակի և ծաղկաբուծության։ Այդ նպատակով ընտանիքը որպես սեփականություն ունեցել է երկու հողատարածք՝ 3,4 հա մակերեսով։ Հատկացված միջոցներն ուղղվել են կաթիլային ոռոգմամբ հագեցած երկու ջերմոցների կառուցմանը, ձեռք են բերվել շրջանառության պոմպ, կաթսա և ելակի վերամոնտաժվող տնկարաններ։ Առաջին երկու տարիներին ստացել են 15 տոննա ելակ։ Ելակի մշակույթյունը շարունակվել է հինգ տարի: Բայց բանջարեղենի հանդեպ սերն ու դրա հետ աշխատելու փորձը Մխիթարյանների ընտանիքին վերադարձրել է դրանք աճեցնելու գործին։

Արթուրի հայրը՝  Իշխանը, իրենց ջերմոցներով շրջայցի ժամանակ պատմել է, թե ինչ կուլիբինցիներ են մեծացել իր ընտանիքում։ Որդիները բողկ տնկելու հրաշալի սարք են պատրաստել։ Իհարկե, գաղափարը դիտվել է համացանցում, այն շատ ֆունկցիոնալ է և շատ ավելի հեշտացնում է սերմերի տնկումը, ուստի այս տարի բողկի բերքը գերազանց է ստացվել: «Այո, այս սեզոնին չորս տոննա բողկի բերք ենք ստացել,- հոր խոսքերը հաստատել է Արթուր Մխիթարյանը, - վաճառել ենք Բելգորոդ քաղաքի Կենտրոնական շուկայում։ Բողկը ձմռանը կանաչ սոխից հետո երկրորդ բերքն է։ Այժմ  ջերմոցներում այլ բանջարեղեն է ցանվել։ Օրինակ՝ լոլիկ ու սմբուկ նմուշի համար՝ յուրաքանչյուրից 700 թուփ։ Տեսնենք, թե ինչպես կլինի։ Խոնավ եղանակին, ցավոք, հաճախ սմբուկը հիվանդանում է։ Ունենք 250 թուփ կծու պղպեղ, 1200 թուփ քաղցր պղպեղ։ Սերմերը գերազանց են, տեսնենք ինչ բերք կլինի։ Չէ՞ որ բանջարեղենի տեսականուն մենք վերադարձել ենք ընդամենը մեկուկես տարի առաջ։ Վարունգի հետ ավելի հեշտ է, մենք գիտենք ամենափոքր մանրուք և աճեցնելու բոլոր նրբությունները։ Հիմա դրա տակ երկու ջերմոց կա»։

Նրա խոսքով անցյալ տարի վեց տոննա վարունգ են հավաքել։ Արտադրանքը պահպանելու համար կառուցվել է սառնարան, որպեսզի ամառվա շոգը սարսափելի չլինի։ Աճած բանջարեղենը վաճառվում է մարզկենտրոնի շուկաներում։

«Շատ լավ է, որ շաբաթ-կիրակի տոնավաճառներ սկսեցին անցկացվել։ Այժմ մեզ նման բանջարաբուծողները ավելի շատ հնարավորություններ ունեն վաճառելու իրենց էկոլոգիական և վիտամիններով հարուստ արտադրանքը, և քաղաքաբնակները կարող են ուտել մեր տնային լոլիկը, վարունգը, պղպեղը և այլ բանջարեղենը: Այնպես որ, մեր տարածաշրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի գաղափարը՝ վերակենդանացնել նման տոնավաճառները, ճիշտ և օգտակար է»,- ասել է նա։

Ֆերմերը պատմեց նաև, որ երբ 2016 թվականին ստացել են 1,5 մլն ռուբլի դրամաշնորհ, սկսել են ելակին զուգահեռ ծաղիկներ աճեցնել։ Նրանք փորձել են ամեն ինչ՝ շուշաններ, վարդեր, բայց կենտրոնացել են էուստոմայի վրա: Այն նաև կոչվում է չինական կամ իռլանդական վարդ, թեև այն կապ չունի այդ երկրների հետ։ Հնդիկները շատ հետաքրքիր լեգենդ ունեն էուստոմայի մասին, և նրա անունը թարգմանում են որպես «անմեղ հոգու մաքրություն»: Ծաղիկը շատ փխրուն է և նուրբ: Էուստոմայի տակ ջերմոցը 800 քառ. մ. է: Իշխան Մխիթարյանն ու նրա աճեցրած վարդերը հայտնի են Բելգորոդի բոլոր ծաղկի խանութներում։ Այս տարի, սակայն, նրա սիրելի ծաղկի տնկումը գրեթե ձախողվել է. նրանք միշտ իռլանդական սերմեր էին գնում, բայց հիմա ստիպված էին Հայաստանից ընկերներ ներգրավել, որպեսզի գտնեին ու բերեին այդ սերմերը։ Եվ ամեն ինչ ստացվել է: Ահա թե ինչ է նշանակում ընկերությունը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»
Самое популярное