Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հուլիսի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Վիետնամ՝ Զոհերի հիշատակի օր, Հյուսիսային Կորեա՝ Հայրենական ազատագրական պատերազմում հաղթանակի օր, Ֆինլանդիա՝ Քնկոտների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829-ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը:

1862- Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով հարձակվել է Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս է եկել զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան գրավել է մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացել են քաղաքում:

1938– ծնվել է քանդակագործ Հակոբ Իշխանյանը:

1959– ծնվել է գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը:

1981– ծնվել է դասական երաժշտության կոմպոզիտոր Էդվարդ Մանուկյանը:

1983 –Հայ Հեղափոխական Բանակի մարտիկները գրոհել են Պորտուգալիայի թուրքական դեսպանատունը, սպանել երկու և վիրավորել մեկ մարդու, ապա բոլոր հինգն էլ՝ Լիսաբոնյան հնգյակը, հայտարարություն տարածելուց հետո պայթեցրել են իրենց:

1989 – բռնագաղթել են ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Դաշկեսանի շրջանի Բանանց գյուղի վերջին բնակիչները:

1990-  «The New York Times» թերթում հրապարակվել է 133 հանրահայտ իրավապաշտպանների բաց նամակը՝ ուղղված միջազգային հանրությանը՝ կապված Ադրբեջանում հայկական ջարդերի հետ:

1991-Հայաստանի նախարարների խորհրդի պաշտպանության կոմիտեն հայտարարության է կատարել առ այն, որ սկսվում է 18-50 տարեկան կամավորների մոբիլիզացիա հանրապետությունը պաշտպանելու համար:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սլովենիայի հետ։

1995– հիմնվել է Հայաստանի բանկերի ասոցիացիան:

2015-Վանաձորից մեկնարկել է «Ոտքի՛, Հայաստան» քայլերթը, որը պետք է ավարտվեր Երևանում Հանրապետության հրապարակում՝ նստացույց անողներին միանալով և դեպի Բաղրամյան պողոտա քայլելով։

2018-Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է ընդունել  երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, նույն մեղադրանքն է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1147 –հիմնադրվել է Մոսկվա քաղաքը:

1586 –անգլիացի նավագնաց Ուոլտեր Ռելին առաջին անգամ Անգլիա է բերել ծխախոտ:

1667 –ծնվել է շվեդ մաթեմատիկոս և ֆիզիկոս Իոհան Բեռնուլին:

1694 –խորհրդարանի որոշմամբ հիմնադրվել է Անգլիայի բանկը:

1789 –ԱՄՆ-ում ստեղծվել է Արտասահմանյան կապերի քարտուղարություն (ներկայումս ԱՄՆ-ի պետքարտուղարությունը):

1794 –տեղի է ունեցել թերմիդորների ապստամբությունը Փարիզում, սկսվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության անկումը:

1824– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Ալեքսանդր Դյուման (որդի):

1836 –ի պատիվ 1812 թվականի հայրենական պատերազմում հաղթանակի՝ Մոսկվայում դրվել է Ամենափրկիչ սուրբ եկեղեցու հիմնաքարը:

1841– վախճանվել է ռուս նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Միխայիլ Լերմոնտովը:

1866– ավարտվել է Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին միացնող Տրանսատլանտյան հեռախոսային մալուխի կառուցումը:

1878 –Վառնա քաղաքը վերջնականորեն ազատագրվել է թուրքերից ռուսական բանակի կողմից և դարձել է նոր Բուլղարիայի մի մասը:

1880 –Մայվանդի ճակատամարտում Այբ խանի ղեկավարած աֆղանական ուժերը պարտության են մատնել բրիտանական բանակին:

1921 –կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բենտինգը առաջին անգամ անջատել է մաքուր ինսուլինը:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնիության պայմաններում Լենինի մարմինը դուրս է բերվել Մոսկվայից:

 1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լվով-Սանդոմիրյան օպերացիայի արդյունքում խորհրդային զորքերը ազատագրել են Լվովը:

1947-անգլիական արտադրության առաջին սերիական ուղղաթիռ «Սիկիմորը» իրականացրել է առաջին թռիչքը:

1952 –բացվել է Վոլգա-դոնյան ջրանցքը:

1953-ավարտվել է Կորեական պատերազմը Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև հրադադարի և ապառազմականացված գոտու ստեղծման պայմանագրի կնքմամբ:

1994 –Հնդկաստանի խորհրդարանը արգելել է երկրում իրականացնել ապագա երեխայի սեռը որոշելու թեսթեր:

2002– Ուկրաինայի Լվով քաղաքի մերձակայքում կազմակերպված ավիացիոն շոուի ժամանակ վթարված ինքնաթիռը ընկել է հանդիսատեսների վրա, ինչի հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ:

2012 – Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել Ամառային Օլիմպիական խաղեր 2012-ի բացման արարողությունը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное