Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական Ադրբեջանը երկրորդ ճակատն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն նվիրված այս տարվա վեց ամիսների արդյունքներին։ Դրան մասնակցել են նախարարներ և պետական ​​գերատեսչությունների ղեկավարներ։ Ելույթ ունենալով հանդիպման բացմանը երկրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին կիսամյակի ցուցանիշները ցույց են տալիս, որ երկիրը հաջողությամբ զարգանում է, իսկ առաջադրված խնդիրները բոլոր ոլորտներում կատարվում են: «Չնայած այն հանգամանքին, որ Հայրենական պատերազմից անցել է 1 տարի 8 ամիս, Հայաստանը, ցավոք սրտի, դեռ չի կատարում իր պարտավորությունները»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։ Նա որպես դրական պահ նշել է սահմանազատման վերաբերյալ աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը։ «Դա տեղի է ունեցել նաև մեր երկրի նախաձեռնությամբ, քանի որ հենց Ադրբեջանն է փորձում արագ միջոցներ ձեռնարկել սահմանների սահմանազատման հետ կապված։ Հայկական կողմն առանձնապես հակված չէր դրան։ Այնուամենայնիվ, առաջին հանդիպումը կայացել է, և, իհարկե, այն ավելի շատ հետախուզական բնույթ է ունեցել»,- ասել է նախագահը։

«Հակառակ նոյեմբերի 10-ի հռչակագրի Հայաստանը չի կատարում այդ պարտավորությունը։ Ռուս խաղաղապահները, ինչպես ասում են՝ չեն ստիպում նրանց դա անել։ Իհարկե, սա անտանելի վիճակ է, քանի որ հայկական զինված ուժերի ներկայությունն Ադրբեջանի տարածքում միանգամայն անընդունելի է։ Մենք հաղթանակած երկիր ենք, մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Եթե ​​Հայաստանը չի ցանկանում դուրս բերել իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, ապա թող մեզ դա բացահայտ ասի, որ մենք իմանանք թե ինչ անենք։ Ո՞րն է լինելու մեր պատասխանը։ Հիմա դա ասելը երևի տեղին չէ, բայց այս ամենը նոյեմբերի 10-ի հռչակագրի կոպիտ խախտում է»,- ընդգծել է նախագահ Ալիևը։

Ադրբեջանական սոցցանցերի օգտատերերը ակտիվորեն մեկնաբանել են այս իրադարձությունը։

@zurik111. «Մենք սպասում ենք Ադրբեջանի կառավարության վճռական գործողություններին»:

Asaf Sadiqli. «Կարծում եմ, եթե հայերը լավ չեն հասկանում, հենց որ մենք ճիշտ զենք ստանանք (հուսանք մինչև տարեվերջ), ապա մենք նրանց «լավ ճանապարհ» ցույց կտանք»։

AZERBAIJANI ARMED FORCES հեռագրային ալիքի բաժանորդներ.

С2Н5ОН. «Փոխել խաղաղապահ զորախումբը թուրքականով…»

Neyz Iman. «Ադրբեջանը հարցը լուծում է կոմպլեկտով: Ոչ ոք չնկատեց, որ այսօր ավելի շատ Զանգեզուրի, քան Ղարաբաղի մասին են խոսում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը մասնագիտորեն Կրեմլին է տվել այդ կտորը հանուն Զանգեզուրի լարվածության մակարդակը պահպանելու համար։ Եվ փաստ չէ, թե ով ում է օգտագործում որպես լծակ»։

@mathayus11. «Քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունն այս վիճակում է (պատերազմներ Ուկրաինայի հետ), հայերն ու ռուսները կլռեն և կկրկնեն, որ շուտով հայ զինվորներին հանելու են Ղարաբաղից, որովհետև չեն ուզում այնտեղ բախումներ ունենալ, քանի որ նրանք չեն կարող ազդել դրա վրա իրենց զենքի մատակարարմամբ և օգնել հայերին։ Եվ մեզ, պարոնայք, շտապ պետք է ստիպենք հայերին հեռանալ կամ սպառնալ դա անել ռազմական ճանապարհով։ Եվ Ռուսաստանն այս անգամ չի կարողանա օգնել նրանց»։

@YupiterF1. «Վովկան ինքը ցանկանում է, որ այնտեղ գտնվող զինյալները ոչնչացվեն Ադրբեջանի օգնությամբ»:

Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քարիմլին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «20 ամիս անց Իլհամ Ալիևը խոստովանեց, որ մենք ճիշտ էինք նաև այդ հարցում։ Մեկ տարի առաջ Իլհամ Ալիևը, ով ասում էր, թե Զանգեզուրի միջանցքը կա՛մ դիվանագիտական ​​ճանապարհով կհանձնեն մեզ, կա՛մ բռնի ուժով կվերցնեն, հիմա բողոքում է ժողովրդից, մեզանից, որ մեզ ոչ միայն միջանցք չեն տալիս, այլ մեզ համար նույնիսկ Նախիջևանի ճանապարհը չբացեցին: Ի վերջո, ամեն սուտ բացահայտվում է, և ճշմարտությունը հաղթում է, թեկուզ ուշացած»:

Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը նույնպես մեկնաբանել է Իլհամ Ալիևի ելույթը. «Նախագահ Ալիևի խոսքերը հրապարակային նախազգուշացում են։ Այն հասցեագրված է թե՛ հայկական կողմին, թե՛ ռուս խաղաղապահների հրամանատարությանը։ Ըստ պայմանավորվածության հայկական զինված ուժերը չպետք է մնան Ադրբեջանի տարածքում։ Բաքուն հնարավորություն ունի ցույց տալու դրա անընդունելիությունը։ Հայտնի են Ղարաբաղում անօրինական զորամիավորումների տեղակայման վայրերը, դրանց տեխնիկան, ամրությունները։ Ադրբեջանը կարող է, առանց անմիջական շփման, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր կամ հրթիռային կայաններ դիպուկ և շատ ցավոտ հարվածներ հասցնել դրանց։ Կցանկանայի հավատալ, որ ռուսական ռազմական հրամանատարությունը, Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը իրենց համար համապատասխան եզրակացություններ կանեն»։

@AhmdAnr. «Գիտե՞ք ինչպես. «Gyzyma deyirem, gelnim isitsin» («Ես կասեմ իմ աղջկան, որպեսզի իմ հարսը լսի»):

YouTube-ի օգտատերերը ևս թողնում են իրենց մեկնաբանությունները նորությունների տեսանյութերի տակ.

Micha Sahibov. «Ռուսաստանը կսկսի խնդիրներ ստեղծել Ադրբեջանի համար, և ոչ միայն Ղարաբաղում»։

Исрафил Умуд оглы. «Ռուսաստանն առաջին հերթին խնդիրներ է ստեղծել իր համար, և բացի այդ, դժվար կլինի ջրից չոր դուրս գալ, այնպես որ մի անհանգստացեք»:

Jamal. «Մենք պետք է դժվարացնենք նրանց մնալը մեր հանրապետությունում»:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревоги
Самое популярное