Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրաքանչյուրը երբ տանից դուրս է գալու, իրեն ապահո՞վ է զգալու. Սոնա Մնացականյանի ծնողները դժգոհ են գործի քննությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում այս տարվա ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն՝ Սոնա Մնացականյանին։ Ստացած վնասվածքների հետեւանքով Սոնա Մնացականյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։ Քննչական կոմիտեն սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու հոդվածով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով։

NEWS.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի մայրը՝ Արմինե Մակինյանը, պատմեց, որ Սոնան հնարավորություն է ունեցել Եվրոպայում ապրելու, այնտեղ աշխատելու, սակայն եկել է Հայաստան, որպեսզի իր երկրին, մասնավորապես Արցախին օգնի.

«Հաշվի առնելով այն, որ դեպքը սովորական պատահար չէ, հաշվի առնելով այն, ինչ հիմա կատարվում է ու այն, թե Սոնան ինչ կյանքով է ապրել ու ինչի համար է ողջ կյանքում պայքարել, ու հիմա իր նկատմամբ այս տիպի ցածրակարգ քննարկումներն ինձ զայրացրել է։ Դուստրս իր ընդամենը 29 տարվա ապրած կյանքով այնքան գործ է արել այս երկրի համար, որ քչերը կանեին։ Որքան մեծ է կորուստը, այնքան էլ մեծ է համընդհանուր այս անտարբերությունը։ Ցավալի է, բայց աղջիկս ուզում էր, որ Հայաստանն իրավական պետություն լիներ։ Պայքարում էր, որ Հայաստանում անգրագիտությունը վերանա»։

Մայրը պատմեց, որ Սոնան շրջել է Արցախի գյուղերում, գտել ամենահեռու գյուղը՝ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղը եւ այնտեղ տեխնոդպրոց հիմնադրել։

Գործի նախաքննության ընթացքից Սոնա Մնացականյանի ծնողները դժգոհ են։ Դստեր մահից հետո ունեցած կորուստն ու ցավն Արմինե Մակինյանի մոտ հասարակությանն ուղղված հռետորական հարցեր են առաջացրել.

«Արդյո՞ք ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդը չպետք է լիներ Հանրապետությունում ամենաօրինակելի վարորդը, որից մեր հայ վարորդները պետք է օրինակ վերցնեին։ Մինչդեռ պաշտպանն անընդհատ թմբակահարում է, թե դա սովորական վարորդ չէ, նա Հանրապետության վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող վարորդն է։ Ինչ է ստացվում, օրենքի առաջ Հանրապետության վարչապետի վարորդը եւ սովորական վարորդը հավասար չե՞ն։ Թե՞ եթե նա վարչապետի ավտոշարասյան ուղեկցող վարորդն է ուրեմն նա ունի հատուկ փաստաթուղթ, որն նա որտեղ ասես ու ինչ ասես կարող է անե՞լ։ Այսինքն՝ հետիոտնային անցումով, որտեղից անցել է իմ աղջիկը կանաչ լույսի տակ, նա կարող էր անել, ինչ ուզեր ու չպատժվե՞ր, ու պարզվում է՝ Սոնան է մեղավո՞ր։ Այն ինչ ես ասելու եմ, ավելի գիտակից մարդկանց համար է։ Ու հիմա այս ամեն ինչից հետո մեր հասարակությանը հռետորական հարց եմ ուղղում։ Յուրաքանչյուրը երբ տանից դուրս է գալիս, ինքն իրեն ապահով է զգալո՞ւ, թեկուզ որ անցնելու է հետիոտնային անցումով եւ կանաչ լույսի տակով։ Մեզ զայրացրել է այդ «չկանգնելու» փաստը։ Մարդկային ինչ տեսակ պետք է լինի, որ որեւիցե մեկը չկանգներ ու չտեսներ՝ ինչ է այնտեղ կատարվել։ Վարչապետը պարտավոր էր կանգնել ու տեսներ՝ ինչ է կատարվում։ Ես համոզված եմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կիջներ ավտոմեքենայից եւ կտեսներ։ Նույնիսկ եթե հետիոտնը վթարի չենթարկվեր, այլ պարզապես իրեն վատ զգար, բա էլ ո՞վ պետք է մոտենա այդ մարդուն, եթե ոչ Հանրապետության առաջին դեմքերը։ Վերաքննիչ դատարանում եղել է ամուսինս, իր ելույթի ժամանակ անընդհատ ասել է՝ «էն աղջիկը», միգուցե բարի լիներ, կարդար Սոնայի կենսագրությունը, հետո նոր ասեր՝ էն աղջիկը։ Այդքան ասելուց հետո ամուսինս բարկացել ու ասել է՝ «էն աղջիկ» չի նա, նա հասարակությանն արժանի զավակ է, որը նաեւ հղի էր, որը պետք է հասարակության մեկ այլ անդամ լույս աշխարհ բերեր»։

Արմինե Մակինյանի դիտարկմամբ՝ վարչապետ Փաշինյանն այդ դեպքից հետո պետք է հանրային քննարկում անցկացներ, քննարկվեր բացթողումները, որպեսզի նման դեպքերը բացառվեր Հայաստանում. «Արդյո՞ք վարչապետը հաջորդ որեւիցե օր, բացի ընտանիքի անդամներին ցավակցական հեռագիր ուղարկելը, քննարկում պետք է անցկացներ իրենց ներսում եւ հասկանային՝ կազմակերպչական ինչ սխալներ են կատարել, որի արդյունքում այս դեպքն է եղել։ Այդ քննարկումը ոչ միայն պետք է տեղի ունենար, այլ նաեւ դա հանրայնացվեր»։

Սոնա Մնացականյանի մայրը պատմեց, որ գործում եղած ապացույցներ են ոչնչացվել. «Նրանք օգտվել են այն հանգամանքից, որ մենք սգի մեջ ենք, գործում եղած որոշ ապացույցներ ոչնչացրել են։ Ոչնչացվել են որոշակի ձայնագրություններ, թե ով ինչ հրահանգ է տվել դեպքին նախորդող րոպեների ընթացքում։ Ռացիայի բոլոր խոսակցությունները ջնջված են։ Դա գաղտնիք չէ, մենք իմացել ենք դատարանից, եւ իրենք առանց խղճի խայթի ասում են՝ գիտեք այդ ռացիայի ձայնագրությունները դեպքից 2 օր առաջ էլ չեն աշխատել»։

Նա նշեց, որ վրաերթը տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, բայց ձայնագրություն ոչինչ չի պահպանվել.

«Եթե դուք այդքան մտահոգված եք ՀՀ վարչապետի անվտանգությամբ, այդ ձայնագրությունների անսարք լինելը չէ՞ր խանգարում ՀՀ վարչապետի անվտանգությանը։ Երթեւեկությունը կարգավորող ոստիկանն իր ցուցմունքում նշել է, թե ինքն աղջկան ասել է փողոցը մի անցիր, ինքն անցել է, ես ասում եմ՝ դա բացառվում է, եթե դուրստրս 5 հարյուր մետրի վրա գետնանցում տեսներ, կգնար, այնտեղով կանցներ։ Վստահ եմ, որ ոստիկանը լավ չի բացատրել, թե ինչ է սպասվում»։

Արմինե Մակինյանը պատմեց, որ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը զանգել, ցավակցել է եւ ասել, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի պատշաճ քննություն անցկացվի. «Մենք՝ որպես գիտակից քաղաքացիներ, Հանրապետության առաջին դեմքին չվստահելու, չհարգելու ոչ մի հիմք չունենք։ Սակայն ամիսներ անց այլ պատկեր է։ Փաշինյանը ամուսնուս վստահեցրել է, թե չի խառնի դատական այդ գործին եւ իրավունք չունի խառնվելու, բայց ամեն ինչ կանի, որպեսզի օրենքի տառին համապատասխան այս ամենը լուծվի։ Սակայն երեկ փաստաբանն ասում է՝ տուժող կողմը կրակի վրա բենզին է լցնում, այսինքն՝ ինչի՞ վրա ենք բենզին լցնում, չեղա՞ծ բանի։ Հետիոտնը եթե անցել է կանաչ լույսի տակով եւ անցել է հետիոտնի համար նախատեսված հատվածով։  Երբ վարորդը ոտքը դնում է գազի վրա, պետք է հասկանա, որ ամեն ինչ կարող է լինել, նա պետք է այնքան գիտակ վարորդ լիներ, որ մտածեր՝ չպետք է արագ գնալ»։

Մնացականյանի մայրն ասաց, որ նշված վայրում արագությունը 100կմ/ժ է եւ այն էլ առանձնահատուկ պայմաններում, սակայն վարորդը գերազանցել է արագությունը. «Այսինքն՝ եթե ինչ-որ մեկի կյանքին վտանգ է սպառնում եւ պետք է արագ ինչ-որ տեղ գնալ։ Հարվածելու պահին արագությունը եղել է 108 կմ/ժ, դե պատկերացրեք խաչմերուկ մտնելիս որքան է եղել իր արագությունը։ Եթե այս դեպքը պատահել է, ու այս դեպքից հետո ոչ մեկ պատասխանատվություն չի կրելու, աշխատանքից չի ազատվելու, չեն պարզաբանելու՝ ով էր մեղավոր, այսինքն՝ դա նորից է կրկնվելո՞ւ։ Մենք մեր աղջկան հետ չենք բերելու, ես դա հասկանում եմ, բայց պետք է սա քննարկմա առարկա դառնա, որպեսզի այսպիսի դեպք այլեւս չկրկնվի»։

Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդումներին, թե քրեական գործը պետք է կարճվի, Սոնա Մնացականյանի մայրն արձագանքեց.

«Եթե ՀՀ քաղաքացիները գտնում են, որ այս քրեական գործը պիտի կարճվի։ Կրկնակի փորձաքննություն է նշանակվել, որպեսզի ժամանակ շահեն եւ գործը կարճե՞ն։ Բա ո՞ւր մնաց մարդու իրավունքների պաշտպանությունը, մենք ասենք, որ ժողովրդավար երկրում ենք ապրո՞ւմ։ Մենք միջազգային բոլոր կառույցներին դիմելու ենք։ Այսինքն՝ ինչ հրահանգ կա՞ գործը կարճելու։ Փորձաքննության արդյունքները դեռ չեն եկել, բայց նա ասում է, թե գործը կարճելու են։ Եթե այս դեպքը տեղի ունենար այն տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ինչ պահվածք կցուցաբերեր։ Ամեն նստաշրջանին երկար ժամանակով թմբկահարելու էր այս հարցը»։

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное