Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» թելեգրամյան ալիքը:
«Այսօր առավոտյան Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նախագահների զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
Նշենք, որ նախօրեին Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն նշել էր, որ ուրբաթ՝ հուլիսի 22-ին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։