Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավետիք Չալաբյանի եղբոր դեպքը սպառնալիք է երկրի ֆինանսական անվտանգության համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Hetq.am-ը հրապարակել է «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, նախկինում ԱԺՄ անդամ Վահե Վարսանյանի նամակը, որում վերջինս խոսում է այն մասին, որ Միշա Չալաբյանը՝ Ավետիք Չալաբյանի հայրը պատմել է իրեն, որ իր կրտսեր որդուն՝ Արա Չալաբյանին, որը  ԿԲ կորպորատիվ ծառայությունների դեպարտամենտի ղեկավարն է, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասել է, որ աշխատանքից ազատման դիմում գրի: ԿԲ նախագահն ասել է, որ իրեն այդպես անել ստիպել են կառավարությունից, հակառակ դեպքում՝ ազատման դիմում կգրի ինքը՝ Մարտին Գալստյանը.

«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետ վաղեմի մոտ հարաբերությունները, նույն օրն էլ դրա մասին գրեցի նրան՝ ակնկալելով պատասխան: Մամուլում ևս եղել էին այս թեմայով հրապարակումներ, սակայն հերքում չէր եղել: Մինչև չորեքշաբթի որևէ պատասխան չստանալով՝ այսօր զանգահարեցի նրան: «Նամակը կարդացել եմ: Բեր էդ հարցը չքննարկենք»,- պատասխանեց Փաշինյանը: «Բա եթե էս հարցը չքննարկենք, ուրիշ ի՞նչ հարց քննարկենք: Սենց  չեղավ, դրա համար չէինք 18 թվին իշխանություն փոխում»: Նա շարունակում էր նույն բանը՝ «Բեր էս հարցը չքննարկենք, բեր էս հարցը չքննարկենք»:
Փաստորեն, չեղած տեղը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ անազնիվ  ձևով գործ սարքեցին, բավական չէ, հիմա էլ ընկել են եղբոր հետևից»,- ասվում է նամակի մեջ:

Դիվանագետ, ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի խոսքով՝ մամուլի հրապարակումները համադրելով՝ փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հանձնարարել ԿԲ-ի նախագահին պաշտոնից ազատել Ավետիք Չալաբյանի եղբորը.

«Փաշինյանը հավաստել է, որ ինքը տեղյակ է տեղի ունեցող գործընթացին, և այն տեղի է ունենում իր ցուցումով: Եթե դա իրականություն է, նշանակում է, որ ոչ թե Ավետիք Չալաբյանի եղբայրը, այլ Մարտին Գալստյանը պետք է մեկ րոպե շուտ հեռացվի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից, որովհետև նրա պաշտոնավարումը ՀՀ-ի համար անվտանգության լրջագույն սպառնալիք է: ՀՀ Սահմանադրությամբ ԿԲ-ն անկախ սահմանադրական մարմին է, և նրա նախագահը որևէ մեկին ենթարկվելու իրավունք չունի, նա իր պաշտոնական պարտականությունները պետք է կատարի բացառապես ինքնուրույն՝ ԿԲ-ի խորհրդի հետ միասին, ԿԲ-ի մասին օրենքով սահմանված կարգով: Եվ եթե գործադիր իշխանության ղեկավարն ապացուցում է, որ ազդեցություն ունի ԿԲ-ի նախագահի վրա, դա վկայում է այն մասին, որ մեր երկրում բանկային համակարգ գոյություն չունի ընդհանրապես:

Նշանակում է՝ Կառավարությունը ղեկավարում է նաև Կենտրոնական բանկին, այսինքն՝ ԿԲ գոյություն չունի, այն քաղաքական մարմին է: Եվ եթե Մարտին Գալստյանը, որպես ԿԲ նախագահ, չի կարողանում երաշխավորել, իր անձնական մասնագիտական որակները չեն բավարարում, որ իր պաշտոնական պարտականությունները կատարի, և բանկը գործի օրենքի շրջանակներում, նշանակում է՝ նրա պաշտոնավարումը մեր պետության ֆինանսական համակարգի համար սպառնալիք է: Եթե ԿԲ նախագահը ենթարկվում է վարչապետին, կատարում է վարչապետի որևէ ցանկություն, նշանակում է նա կործանել է մեր բանկային համակարգն ընդհանրապես: Իսկ դա մեր երկրի համար լուրջ սպառնալիք է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց դիվանագետը:

Ղազարյանի խոսքով՝ Ավետիք Չալաբյանը և իր եղբայրն օգնել են մեզ բացահայտելու, թե ինչ խայտառակ վտանգավոր վիճակում են հիմա գտնվում Հայաստանի կենտրոնական բանկը և բանկային համակարգն ընդհանրապես.

«Ես դեռ չեմ ասում, որ պարկեշտ, առաքինի մարդու՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քրեական ապօրինի հետապնդում, որ այդ հետապնդումը հասնում է նրա ընտանիքի անդամներին, ովքեր բարեխղճորեն իրականացնում են իրենց պարտականությունները, որ ԿԲ-ն առհասարակ ապաքաղաքական մարմին է, և բանկային ծառայողների՝ պաշտոնի ընդունվելու, պաշտոնական պարտականությունները կատարելու և պաշտոնից ազատվելու հարաբերությունները կարգավորվում են առանձին օրենքով: Ես խոսում եմ շատ ավելի մեծ վտանգի առկայության մասին, որը վերաբերում է ամբողջ երկրի ֆինանսական և բանկային համակարգին: Ավետիք Չալաբյանի եղբոր դեպքն ապացուցեց, որ ՀՀ-ում Կենտրոնական բանկն անկախ մարմին չէ, ավելին՝ ենթարկվում է Կառավարությանը և վարչապետին: Կրկնում եմ՝ սա սպառնալիք է երկրի ֆինանսական անվտանգության համար»: 

Մարիամ Նալբանդյան

Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — Амстердам
Самое популярное