Գերեվարված Էլնուր Հուսեյնզադեի մայրը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը (ֆոտո, տեսանյութ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՆախօրեին գերեվարված Էլնուր Հուսեյնզադեի մայրը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
haqqin.az-ը հայտնում է, որ Istipress.com-ի հետ հարցազրույցում նրա մայրը՝ Սաիդա Հուսեյնովան հայտարարել է, որ զինծառայությունն ավարտելուց 4 ամիս առաջ Էլնուրը կրկին բանակ է գնացել հույժ շտապ ծառայության: Վերջին անգամ նա տանն է եղել նախօրեի երեկոյան:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ծառայության ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն պարբերաբար խախտել է զինվորական կարգապահությունը, ծառայության չի ներկայացել, իսկ հետագայում զորացրվել է ԶՈւ-ի շարքերից եւ ներկայումս Ադրբեջանի ԶՈւ-ի կազմում չէ:
Փետրվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈւ-երի շփման գծում՝ հյուսիսային (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը, օգտվելով մառախուղից, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է նախաձեռնել: Կազկակերպված գործողությունների արդյունքում առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերի վերցնել ադրբեջանցի զինծառայող, 1995 թվականի ծնված Էլնուր Հուսեյնզադեին, որը ծագումով Բարդա քաղաքից է: