Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է, Մոսկվան շատ է գնահատում երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հետ հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Մենք շատ ենք գնահատում մեր հարաբերությունները և մեծ նշանակություն տալիս դրանց։ Ուրախալի է, որ երկու երկրների նախագահները մշտական շփման մեջ են», - ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար հավելել է, որ վերջին մի քանի տարիներին նոր թափ է հաղորդվել ՌԴ-ի և Իրանի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացմանը:
Պեսկովը նաև համեմատականներ է անցկացրել Իրանի ևՌուսաստանի միջև պատժամիջոցների մասով․«Իրանը, տևական ժամանակ լինելով պատժամիջոցների տակ, կարողացել է մեծացնել իր ժողովրդի բարեկեցությունը՝ չնայած սահմանափակումներին: Ռուսաստանը նույնպես սովոր է պատժամիջոցների»,– ասել է Պեսկովը՝ հավելելով, որ երկրի դեմ սահմանափակումներ են մտցվել դեռ ԽՍՀՄ–ի ժամանակներից։