Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հարավարևմտյան հատվածի տարբեր նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ India TV հեռուստաալիքին հղումով։
Հորդառատ անձրևները խաթարել են Թելինգանա, Գուջարաթ, Մահարաշտրա և Մադհյա Պրադեշ նահանգների բնակիչների բնականոն կյանքը։ Բացի այդ, ջրհեղեղներ են գրանցվել նաև արևելյան Ասսամում, որտեղ շատ շրջաններ դեռ հեղեղված են ու սողանքներ են տեղի ունենում։
Ջրհեղեղներ են գրանցվել նաև Հնդկաստանի մայրաքաղաքի որոշ թաղամասերում։ Երեքշաբթի՝ հուլիսի 12-ին, եղանակային վատ պայմանների հետևանքով կաթվածահար է եղել Նյու Դելիի ճանապարհների երթևեկությունը։ Օդերևութաբանների կանպատեսումներով՝ առնվազն առաջիկա օրերին դեռ նոր տեղումներ են սպասվում։