Թուրքիան և Իսրայելը 71 տարի անց ավիացիոն համաձայնագիր կստորագրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան և Իսրայելը հուլիսի 7-ին համաձայնագիր կստորագրեն քաղաքացիական ավիացիայի ոլորտում։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Երկկողմ փաստաթուղթը կստորագրվի 71 տարվա մեջ առաջին անգամ։
«Նոր համաձայնագիրը կամրապնդի հարաբերությունները Անկարայի հետ և թույլ կտա իսրայելական ավիաընկերություններին վերսկսել թռիչքները դեպի Թուրքիա։ Նման փաստաթուղթ ստորագրվում է առաջին անգամ` 1951 թվականից ի վեր »,- ասվում է ասված է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթի ստորագրումը համաձայնեցվել է Իսրայելի քաղաքացիական ավիացիայի վարչության և թուրքական կառույցների միջև բանակցությունների ընթացքում, ինչպես նաև տրանսպորտի նախարարությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներից հետո:
Համաձայնագրի շրջանակներում կվերսկսվեն թուրքական ընկերությունների թռիչքները դեպի Իսրայել, ինչպես նաև իսրայելական ընկերությունների թռիչքները դեպի թուրքական օդանավակայաններ։