«Լիվերպուլը» 5 հանդիպում կանցկացնի այս ամիս
ՍՊՈՐՏՆոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» կանցկացնի 5 ընկերական հանդիպում։
Ասիական մրցաշրջագայության ընթացքում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հուլիսի 12-ին Թաիլանդում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի», հուլիսի 15-ին Սինգապուրում՝ Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» հետ։
Հուլիսի 21-ին Գերմանիայում «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «ՌԲ Լայպցիգը», հուլիսի 27-ին Ավստրիայում՝ «ՌԲ Զալցբուրգը»։ Հուլիսի 31-ին «Էնֆիլդում» «Լիվերպուլը» կընդունի ֆրանսիական «Ռասինգ Ստրասբուրգին»։
Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» կմեկնարկի օգոստոսի 6-ին՝ հյուրընկալվելով «Ֆուլհեմին»։