Շոյգուն հայտնել է Լիսիչանսկում Ուկրաինայի բանակի զոհերի թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական Լիսիչանսկ քաղաքի գրոհի գործողության (ձեռնարկել է ՌԴ ԶՈՒ-ն) ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ-ն կորցրել է 5469 մարդ. անվերադարձ կորուստները՝ 2218, սանիտարականը՝ 3251: Այս տվյալները, ինչպես գրում է lenta.ru-ն, ներկայացրել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:
ՊՆ ղեկավարը հայտնել է, որ Լիսիչանսկի համար մղվող մարտերում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են քաղաքում մնացած 12 ինքնաթիռ, 6 զենիթահրթիռային համակարգ և 39 տանկ։
Բացի այդ, գործողության ընթացքում ոչնչացվել են 166 դաշտային և ականանետային հրանոթ, ինչպես նաև 216 տարբեր նպատակների համար նախատեսված մեքենա։Շոյգուն հավելել է, որ ընդհանուր առմամբ, ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում վերահսկողության տակ է վերցվել 670 քառակուսի կիլոմետր տարածք։
Նախօրեին Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ազատագրման մասին։