«Ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ». ինքնասպանություն՝ Կիևյան կամրջից
ԻՐԱՎՈՒՆՔShamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40 տարեկան տղամարդու դի։ Ընթերակաների ներկայությամբ դիակի զննման ժամանակ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին անձնագիր և երկտող, որտեղ գրված է.
«Իմ ինքնասպանության մեջ ոչ մեկին չմեղադրեք, ես գող եմ եղել, իսկ հիմա ի վիճակի չեմ ապրել, Համբարձումյան Գեորգի 31.01.2017»։
Քննիչի որոշմամբ նշված երկտողն առգրավվել է և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև մահացածի ինքնությունը և արդյո՞ք հայտնաբերված անձնագիրը պատկանում է նրան։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում