Կարծում են՝ սպառված եմ. Բրեդ Փիթը կանխատեսել է իր կինոկարիերայի ավարտը (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹՀեղինակավոր GQ ամսագրում հրապարակված նոր հոդվածում օսկարակիր հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կանխատեսել է իր կինոկարիերայի ավարտը։
«Ես կարծում եմ, որ սպառված եմ», - նշել է 58-ամյա աստղը և հավելել.
«Այս վերջին կիսամյակը կամ եռամսյակը, ի՞նչ է լինելու այս փուլում, և ինչպե՞ս եմ ես ուզում այն նախագծել»։
Այնուամենայնիվ դերասանը չի պատրաստվում անմիջապես ավարտել կինոկարիերան։ Առաջիկայում նա դեռ հայտնվելու է Դևիդ Լեյչի և Sony ընկերության «Արագընթաց գնացք» ֆիլմում, որն էկրաններին է դուրս գալու օգոստոսին։ Փիթը մարմնավորելու է մարդասպանին Տոկիոյից Կյոտո ուղևորվող գնացքում։
Նոր նախագծում Փիթը գլխավորելու է աստղային դերասանական կազմը, որում ներառված են նաև Սանդրա Բուլոքը, Ահարոն Թեյլոր Ջոնսոնը, Ջոուի Քինգը, Լոգան Լերմանը, Բրայան Թայրի Հենրին, Մայքլ Շենոնը, Քարեն Ֆուկուհարան և այլ հայտնի դերասաններ։