Արդյոք ՀԱՊԿ-ն կմասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը. Պեսկովի պարզաբանումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի ներգրավման հարցը չի դիտարկվել։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, նման տարբերակ չի դիտարկվել»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նախագահի ներկայացուցիչը նաև նշել է, որ «ՀԱՊԿ-ը մեր առաջնահերթություններից է քաղաքականության և անվտանգության ոլորտում»։