Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմական լավատեսության երկիրը. ինչպե՞ս է ռուսական հատուկ գործողությունը փոխել Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ng.ru–ն գրում է, որ փետրվարի 24-ից հետո կյանքը կտրուկ փոխվել է: Բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, և դա վերաբերում է նաև մի երկրի, որը կարծես թե հեռու է այդ ամենից, և դա Հայաստանն է։ Այն ռուսների համար մնացած մի քանի պատուհաններից մեկն է դեպի աշխարհ:

Տաքսու վարորդի հետ զրույցը վերապատմելը ամենահարգված լրագրողական տեխնիկան չէ։ Ճիշտ է, Անդրկովկասի դեպքում այն երբեմն իրեն արդարացնում է։ Տեղացի տաքսիստները ոչ միայն փողոցային փիլիսոփաներ ու աշխարհաքաղաքական գործիչներ են, այլ երբեմն, ինչպես իրենք են ասում, կենսագրություն ունեցող մարդիկ են։ Վրաստանում Սաակաշվիլիի օրոք բարեփոխումների շրջանակում աշխատանքից ազատված ոստիկաններն էին նստել տաքսիների ղեկին։ Հայաստանում էլ են «նախկիններ»-ը տաքսի քշում, բայց տարբերվում են վրացիներից։ Հավանաբար նրանցից յուրաքանչյուրը ձեզ կասի, որ նախկինում Ադլերում է աշխատել, իսկ հիմա տունն է քաշել, և հետևաբար հասկանում է Հայաստան մշտական ​​բնակության եկած ռուսներին։ Վերջիններս հիմա շատ են։ Չասենք, թե տասնյակ հազարներով, բայց ակնհայտորեն ոչ հատուկենտ։ Երևանը փոքրիկ, հարմարավետ, անաղմուկ, ծառերի կանաչի մեջ ընկղմված և ռուսներով լի քաղաք է:

Տեղական մամուլը զգուշորեն վիճում է, թե արդյո՞ք Հայաստանը կարող է օգտագործել բոլոր այդ ՏՏ մասնագետներին, ովքեր հեռացել են Ռուսաստանից, բայց ինչ-ինչ պատճառներով դեպի Արևմուտք ավելի հեռուն չեն գնացել և մնացել են Հայաստանում։ Հայաստանին որակյալ կադրեր են պետք։ Դա երևում է Երևանում, և առավել ևս Երևանից դուրս, որտեղ, ինչպես երբեմն թվում է, կյանքը սառել է խորհրդային տարիների վրա։ Մյուս կողմից, մեծ կասկածներ կան, որ ռուսական միգրացիոն ալիքը երկարատև կլինի։ Բայց Հայաստանն ունի իր այն խնդիրները, որոնք նրան դարձնում են ոչ այնքան գրավիչ միգրացիայի համար։ Վերցնենք, օրինակ, քաղաքականությունը։

Տեղացի իմաստուն տաքսիստները իրենց ռուս ուղևորներին  բացատրում են, որ քաղաքի կենտրոնում երգում են, բայց այնտեղ ոչ թե տոն է, այլ հանրահավաք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իշխանության է եկել 2018 թվականին փողոցային ցույցերի շնորհիվ, այժմ փորձում են նույն կերպ հեռացնել։ Ժամանակ առ ժամանակ Բաղրամյան պողոտայով անցնում են Հայաստանի ազգային դրոշներով մեքենաներ, իսկ «Զարթնիր, լաո» («Զարթնիր, տղաս») երգը օրհներգից հետո երկրի գլխավոր հայրենասիրական երգն է դարձել։

Հակաիշխանական թռուցիկներում թվարկում են այն ​​դժբախտությունները, որը Փաշինյանը բերել է Հայաստանի գլխին։ «Նա թուրք է» - հիմնական մեղադրանքը դա է, հայերի համար «թուրքը» ազգություն չէ, այլ հայհոյանք: Անգամ թռուցիկներից մեկում պատկերված է հենց ինքը՝ վարչապետը, ֆեսով և մակագրությամբ՝ «Նիկոլ փաշա»։ Հայոց ցեղասպանությունը եղել է 1915 թվականին, այն գուցե և երեկ չի եղել, բայց Ադրբեջանի հետ պատերազմը գրեթե երեկ էր։ Փաստացի, այդ պատերազմը, մեծ հաշվով, չի էլ ավարտվել։ Կարծիքները հիմա տարբեր են, թե ե՞րբ կլինի երրորդ լայնամասշտաբ պատերազմը Ղարաբաղի համար։ 2025 թվականին կլրանա Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը, և հենց այդ ժամանակ կլրանա Ադրբեջանի «թագաժառանգ»՝ Հեյդար Ալիև կրտսերի 27 տարեկանը, և նա արդեն կկարողանա առաջադրվել նախագահի պաշտոնում։ Եվ դժվար է մտածել ավելի լավ մեկնարկ «հետնորդ» գործողության համար, քան ադրբեջանական զորքերի հաղթական մուտքը Ղարաբաղի դեռևս հայկական հատված։

Ռուսաստանը այդ փոքրիկ երկրի՝ Հայաստանի, համար սեր-ատելության տարօրինակ կետ է։ Շատ են սերտ կապերը, տեղի շատ հայերի համար Ռուսաստանը երկրորդ, եթե ոչ առաջին հայրենիքն է։ Այո՛, Հայաստանն ունի ներկայիս սահմանները միայն այն պատճառով, որ ժամանակին Ռուսական կայսրությունը նվաճել էր այդ տարածքը։ Եթե ​​կայսրությունը հաղթեր Առաջին համաշխարհային պատերազմում, ապա Հայաստանը հիմա կլիներ իր այն պատմական սահմաններում, որոնք այժմ միայն պատմության գրքերում են։ Բայց հեռավոր Պետերբուրգում տեղի ունեցավ մի բան, որը տեղի ունեցավ, հեղափոխություն, իսկ Հայաստանը կորցրեց նույնիսկ այն, ինչը, թվում էր, թե չէր կարող կորցնել։

Հայաստանի խորհրդանիշը՝ Արարատ լեռը, կամ հայերեն Մասիսը գտնվում է Թուրքիայի տարածքում, որի հետ սահմանը փակ է։ Փաշինյանի դեմ ուղղված բողոքներից մեկն էլ այն է, որ նա փորձում է բացել սահմանը՝ չստանալով թուրքերի կողմից ներողություն ցեղասպանության համար։ Արարատը, որը երբեք չի եղել Օսմանյան կայսրության կազմում, անցել է Թուրքիային 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով, որը պարտադրել է Խորհրդային Ռուսաստանը: Օրինակ՝ այդ ամենի մասին լրացուցիչ մանրամասներով ձեզ կպատմեն անգամ հուշանվերներ վաճառողները: Մի բաժակ էլ տնական գինի կհյուրասիրեն՝ որոշ տեղացի առևտրական տատիկներ նման մարքեթինգային հնարք ունեն։ Ուստի Հայաստանում շրջելիս՝ խորհուրդ է տրվում կամքի ուժ ցուցաբերել և հրաժարվել բաժակից, քանի որ անհնար կլինի կանգ առնել: Բայց այն, ինչը ոչ մի տեղացի ինքնուս թամադա չի հիշատակի ռուս հյուրի ներկայությամբ, դա հայերի նոր վիրավորանքն է։ Ղարաբաղյան վերջին պատերազմում Ռուսաստանը չբռնեց Հայաստանի կողմը: Պուտինյան «չեմ կարող անտեսել այն փաստը, որ մեր երկրում ապրում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ» խորհուրդը հայերը հասկացել են։ Բայց դրանից երջանիկ չեն, նրանք դա ընդունել են որպես իրականություն: Բանն այն է, որ Ռուսաստանը, իհարկե, Հայաստանի լավագույն բարեկամը չէ, բայց նա միակ ընկերն է։

Պատմական թանգարանում էքսկուրսավարը, խոսելով հայոց երկար պատմության զիգզագների մասին, ավելի շուտ լավատեսական, քան հոռետեսական եզրակացություններ է անում. «Մեր փոքրիկ ժողովուրդը միշտ էլ մանևրել է մեծ տերությունների միջև։ Նրանք ունեին իրենց շահերը, մենք մերը։ Նրանք մեզ չեն նկատել, բայց մենք գոյատևել ենք ու գոյատևել...երևի միշտ էլ այդպես կլինի»։ Հուսանք, որ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное