Չավին «Բարսելոնայի» ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել «Չելսիի» խաղացողին
ՍՊՈՐՏԻսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի հեռանալուց հետո ակումբի ղեկավարությունից պահանջել է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» եզրային պաշտպան Սեսար Ասպիլիկուետային, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։
Անգլիական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը փորձում է համոզել 32-ամյա իսպանացի ֆուտբոլիստին չհեռանալ թիմից։
Սեսար Ասպիլիկուետայի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
Անցած մրցաշրջանում նա անգլիական թիմի հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։