Լուկա Մոդրիչը 10-րդ անգամ ճանաչվեց Խորվաթիայի լավագույն ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏԻսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 10-րդ անգամ ճանաչվել է Խորվաթիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Nacional-ը։
36-ամյա ֆուտբոլիստը 6-րդ անգամ անընդմեջ արժանացավ այս մրցանակին։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել Զագրեբի «Դինամոյի» խաղացող Դոմինիկ Լիվակովիչը։ Խորվաթիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից լավագույնի մրցանակին արժանացել է «Հայդուկի» հարձակվող Մարկո Լիվայան։
Ավարտված մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Արքայական ակումբը երկարաձգել է պայմանագիրը Մոդրիչի հետ մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։