ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը դեմ է արտահայտվել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Օլիվիա Դալթոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որում խոսել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հեռախոսազրույցների մասին։
Զրույցի ընթացքում, մասնավորապես, նշվել է, որ ԱՄՆ-ը համաձայն չէ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը վերսկսելու թուրքական իշխանությունների որոշման հետ։ Վաշինգտոնը տեղյակ է Անկարայի անվտանգության օրինական շահերին, սակայն ընդգծում է նման հարցերի շուրջ դիվանագիտության և երկխոսության անհրաժեշտությունը։
«Թոմաս-Գրինֆիլդը նաև ասաց, որ ԱՄՆ-ը դեմ է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների վերսկսմանը, որը կարող է հանգեցնել բնակչության լրացուցիչ տեղահանումների, ստեղծել «տեղում» փխրուն իրավիճակի հետագա ապակայունացման վտանգ և խաթարել և խարխլել ԴԱԻՇ-ին հաղթելու միջազգային կոալիցիայի ջանքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։