Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսային Օսիան վերածվել է դեպի Անդրկովկաս շարժվող ծանր բեռնատարների հսկա ավտոկայանատեղիի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Aif.ru-ն գրում է, որ Հյուսիսային Օսիան վերածվել է դեպի Անդրկովկաս շարժվող  ծանր բեռնատարների հսկա ավտոկայանատեղիի, խցանումներ են նաև վրացական կողմում։ Վարորդները ճանապարհին հինգ օրվա փոխարեն մեկ ամիս են անցկացնում: Ինչո՞ւ են խցանումները սահմանին աճել և ե՞րբ դրանք կլուծվեն: Այդ ամենը փորձել է պարզել aif.ru-ն։

Մայիսի վերջին Հյուսիսային Օսիայում Վրաստանի հետ սահմանի մուտքի մոտ մոտ երեք հազար բեռնատար էր կուտակվել։ Նույն թիվը եղել էր նաև անցյալ տարվա մարտին, երբ վատ եղանակի պատճառով փակվել էր Ռուսաստանը Անդրկովկասի հետ կապող Ռազմավիրական մայրուղին։ Այժմ ճանապարհը բաց է, աշխատում է Վերին Լարսի անցակետը, բայց դա չի հեշտացրել բեռնատարների վարորդների կյանքը։

«Սովորաբար մեկ ամսում Հայաստանից Մոսկվա երկու չվերթ էինք կատարում, բացառությամբ ձմեռային ծանր շրջանին։ Այս տարի ունենք միայն երրորդ չվերթը,- դժգոհում են հայկական տրանսպորտային «Վաչիկ և Խաչիկ» ընկերության վարորդները,  -Հայաստանից դուրս ենք եկել ապրիլի 29-ին, հիմա վերադառնում ենք Մոսկվայից, այսինքն՝ մեկ ամիս է, ինչ ճանապարհին ենք։ Ռուսաստան գնալու ճանապարհին լոլիկով բեռնված 17 օր կանգնել են Վրաստանում։ Անցյալ անգամ 25 օր Թբիլիսիի շրջանցիկում էինք, նույնպես լոլիկով։ Ամբողջ ճանապարհորդությունը տևել էր մոտ 45 օր։ Բեռնատարների հերթը ձգվում էր Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքից»։

Բեռնատարների վարորդները շարժման դիմաց են աշխատավարձ  ստանում, ոչ ոք նրանց չի վճարում պարապուրդի համար: «Ճանապարհին հինգ օր կամ մեկ ամիս ուտելու միջև տարբերություն կա՞ թե չէ»,- հարցնում են նրանք:  Երթուղիների միջև հանգստանալու ժամանակ չի լինում, քանի որ տրանսպորտային ընկերությունների բեռնատարները մեծ պահանջարկ ունեն, կա պակաս, շատերը Ռուսաստանի ներքին երթուղիներում են։

Ֆուրերը կայանված են ոչ միայն Վերին Լարսի մուտքի մոտ, այլ նաև հարակից ճանապարհներին։ Գիզելի մայրուղում վարորդները մոտ մեկ օր են անցկացնում, հերթում 55 ֆուր է։ Ոստիկաններն օրական թույլ են տալիս անցնել միջինը 200-ից 500 ավտոմեքենա։ Նման իրավիճակ է նաև Արխոնի մայրուղու վրա։

Թուրքիայից վարորդ Մեհմեդը մայիսի 15-ին Եվրոպայից մտել է Ռուսաստան, այժմ հերթ է կանգնել Վրաստանի հետ սահմանին։ Ասում է, որ նախկինում լաստանավով Եվրոպա էր գնում Սև ծովով և Ուկրաինայով, իսկ այժմ այդ երթուղին փակ է։ Նրա կարծիքով, հատուկ գործողության պատճառով լոգիստիկայի փոփոխությունն էլ հենց Հյուսիսային Օսիայում տրանսպորտային կոլապսի պատճառներից մեկն է։

Փոխադրողների համար այլընտրանքային ճանապարհ կարող է լինել Ադրբեջանով։ Բացի այդ, ապրիլից ռուսական Կավկազ նավահանգստի և թուրքական Կարասու նավահանգստի միջև լաստանավ է գործում, իսկ մինչև տարեվերջ նախատեսում են լաստանավային հաղորդակցություն սկսել Ստամբուլի և Նովոռոսիյսկի միջև։ Սակայն տրանսպորտային ընկերությունները նախընտրում են Ռազմավիրական մայրուղին , որը ավելի պարզ և կարճ երթուղի է, և Հյուսիսային Օսիան ստիպված է համակերպվել մայրուղիների երկայնքով շարված բեռնատարների «ուլունքների» հետ:

Ռազմավիրական մայրուղում ձմռանը ձյան տեղումների և լեռնանցքներում ձնահոսքի վտանգի պատճառով ավանդաբար բեռնատարների հերթեր են գոյանում։ Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի երկու կողմերում ծանր բեռնատարների տեղաշարժը սահմանափակվում է, մեքենաները կուտակվում են։ Մայիսինայդ հարցերը սովորաբար լուծվում են: Բայց այս տարի բնակլիմայական բարդ պայմաններ էին, բեռնատարների անցումը, ըստ Հյուսիսային Օսիայի մաքսատան, տարեսկզբից փակվել է ընդհանուր առմամբ 40 օրով, և սովորականից ավելի շատ ժամանակ է պահանջվել, որպեսզի թույլ տան բոլորին, ովքեր ցանկանում են, անցնել։ Մաքսայինները նշում են, որ ամեն ինչ անում են անցումն արագացնելու համար։ «Անցակետ են գործուղվել այլ մարզերի պաշտոնատար անձինք, իրականացվում է անդադար մաքսազերծում,- ասել են գերատեսչության մամուլի ծառայությունում, - մայիսի 26-ի ցերեկային ժամերին երկու ուղղություններով շարժվել է 2362 մեքենա, ինչը գրեթե վեց անգամ գերազանցում է անցակետի նախագծային հզորությանը, դրանցից 993-ը բեռնատարն, իսկ 1369-ը մարդատար ավտոմեքենաներ են։ Մայիսի 27-ի առավոտվա դրությամբ ընդամենը 600 միավոր բեռնատար ավտոմեքենա է մնացել հանրապետության տարածքում»։

Մաքսավորները պնդում են, որ Վերին Լարսով ապրանքների հոսքը արագ տեմպերով ավելանում է, և դա արդեն ոչ մեկ տարի,  ուստի որոշվել է ընդլայնել անցակետի հնարավորությունները։ 2021 թվականի գարնանից է սկսվել վերակառուցումը։ Մինչև այս տարվա հունիսի վերջը ելքի համար պետք է բացվի ուղևորափոխադրումների 12, իսկ նոյեմբերին ՌԴ մուտքի համար ևս 12 գոտի։ Գործող կենտրոնական ուղիները սպասարկելու են միայն բեռնատարներին, որը կարագացնի սահմանային հսկողության անցումը։ Աշխատանքների ավարտից հետո երթևեկության գոտիների թիվը 15-ից կդառնա 39, կավելացվեն նաև կուտակային ավտոկայանատեղիները։ Անցակետի թողունակությունը կավելանա օրական մինչև 3800 ավտոմեքենա: Բացի այդ, Հյուսիսային Օսիայի իշխանությունները նախատեսում են էլեկտրոնային հերթագրում ներդնել երկիրից դուրս եկեղների համար։ Այն կհայտնվի 2024 թվականին Վլադիկավկազը շրջանցող ճանապարհի շինարարության ավարտից հետո, որտեղ մեքենաների համար կայանատեղիներ կստեղծվեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревоги
Самое популярное