Առանց ՆԱՏՕ-ի չենք վերանա. Թուրքիան կարող է դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին չի բացառել երկրի դուրս գալը ՆԱՏՕ-ից, գրում է cumhuriyet.com.tr-ն:
«Եթե պայմանները դառնան անլուծելի, որպես այլընտրանք պետք է դիտարկել նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը։ Մենք եղել ենք ՆԱՏՕ-ից առաջ և առանց ՆԱՏՕ-ի չենք վերանա: Եթե Թուրքիայի առարկությունները լուրջ չեն վերաբերվում, ապա ՆԱՏՕ-ում նրա ներկայությունը լուրջ չի ընդունվում և չի հարգվում։ Թող ընդունեն Շվեդիան, ընդունեն Ֆինլանդիան, նոր ճակատ բացեն Ռուսաստանի դեմ։ Եթե անհրաժեշտություն առաջանա, եթե իրադարձություններն այլ ելք չթողնեն,գուցե և ամենաճիշտը կլինի ստեղծել անվտանգության նոր կազմակերպություն, որը կներառի Թուրքիան, թյուրքական աշխարհը և իսլամական երկրները, գուցե այսպես ավելի լավ լինի»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 16-ին հայտարարել էր, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ կապված այդ երկրների՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը ներգրավված անձանց արտահանձնելու մերժման, ինչպես նաև «ահաբեկչական կառույցների» վերաբերյալ հստակ դիրքորոշման բացակայության հետ:
Նա խորհուրդ էր տվել սկանդինավյան երկրների ներկայացուցիչներին, որոնք մոտ ապագայում պատրաստվում են այցելել Անկարա, որպեսզի համոզեն Թուրքիային ընդունել իրենց Հյուսիսատլանտյան դաշինք, նեղություն չքաշել ու Անկարա չգալ: