Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից հետո հայ հասարակության շատ լայն շրջանակներ կասկածի տակ էին դնում ժողովրդավարության օգտին մեր կատարած ընտրությունը․ ՀՀ ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Freedom House-ի կողմից Ժողովրդավարության հայկական ֆորումին «Ժողովրդավարության կոնսոլիդացման ու մարդու իրավունքների ջատագովությունը Հայաստանում» խորագրով։

Պաշտպանը որպես բանախոս հանդես է եկել  «Ժողովրդավարության կոնսոլիդացման ու մարդու իրավունքների ջատագովությունը Հայաստանում» պանելային քննարկմանը:

Իր ելույթի ժամանակ Պաշտպանը մասնավորապես նշել է․

«Ժողովրդավարությունն ընտրություն է, որին պետք է հաջորդի ամենօրյա աշխատանքը՝  ավելի լավ, ավելի հաշվետու, ավելի թափանցիկ կառավարում,  իրավունքների առավել լավ պաշտպանվածություն ապահովելու ուղղությամբ։ Հայաստանը կատարել է այդ ընտրությունը վաղուց և առաջ է գնում։ Ժողովրդավարությունը նպատակ չէ ու այդ գործընթացում ամեն օր նոր մարտահրավերներ կան։

44-օրյա պատերազմից հետո հայ հասարակության շատ լայն շրջանակներ, այդ թվում նաև ինտելեկտուալներ, ակտիվորեն կասկածի տակ էին դնում ժողովրդավարության օգտին մեր երկրի կատարած ընտրությունը։ Այդ մարդիկ ասում էին, որ եթե նման պատերազմի ընթացքում և հետո ժողովրդավարությունն անհամեմատ ավելի բարձր պատասխանատվություն ու ավելի մեծ ռիսկ է ստեղծում ավտորիտար հարևանների հետ գործ ունենալիս, ուրեմն պետք է նորից մտածենք, արդյոք պետք է մեզ այդ ժողովրդավարությունը, որը պատերազմի ժամանակ ու հետո դարձել էր մի ծանր բեռ, որը մեզ որպես հասարակություն թույլ չէր տալիս ավելի արագ վազել այդ կյանքի ու մահվան մարաթոնում։

Անկախ իրավիճակներից ու ժամանակներից, որևէ ժողովրդավարությունում արդարադատության պակասը կամ բացակայությունը դեֆորմացնում ու թուլացնում է ժողովրդավարության իմունային համակարգը։ Պատերազմից հետո անհետ կորած անձանց ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող անձանց ընտանիքների համար արդարադատությունը դեռ չի կայացել, նրանք պահանջում ու սպասում են։ Վերադարձած ռազմագերիների ու նրանց ընտանիքների վերքերը դեռ պետք է բուժել երկար ժամանակ։ Պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքները սգում են ու փնտրում մխիթարություն։ Իրենց տունն ու նորմալ կյանքը կորցրած բազմաթիվ տեղահանվածներ փնտրում են սոցիալական արդարություն ու սովորում լինել ավելի դիմակայուն՝ ներսում հույս պահելով, որ միգուցե մի օր պիտի վերադառնան իրենց տները։

Այս բոլոր խումբ մարդիկ հասարակության մասն են կազմում, և այդ մարդկանց տրավման դեռ հաղթահարված չէ, ուրեմն մեր հասարակության տրավման ևս հաղթահարված չէ։

Պաշտպանի մանդատի շրջանակներում ես հանդիպում եմ այս մարդկանց գրեթե ամեն օր, նրանց խնդիրները շատ են, բայց ամենամեծ խնդիրը արդարադատության այդ սպասումն է։

Հետպատերազմյան այս տրավման իր հետ բերել է նոր մարտահրավերներ թե ժողովրդավարական գործընթացների և թե մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության առումով։ Ծայրահեղ բեևեռացված հանրային խոսույթն ու ատելության խոսքը թերևս կոլեկտիվ այդ տրավմայի ամենավառ դրսևորումն ու հետևանքն են։

Ես գիտեմ, որ ատելության խոսքը մի մարտահրավեր է, որը առկա է շատ երկրներում, որտեղ պատերազմներ չեն եղել, բայց Հայաստանի դեպքում պատերազմն ու դրա հետևանքներն առավել լարված ու «սադրիչ» միջավայր են ստեղծում այդ խոսքի տարածման համար։

Իհարկե, Հայաստանը զերծ չի նաև գլոբալ հակաժողովրդավարական տենդենցներից, մեզանում ևս իրավապաշտպանները թիրախավորվում են այն խմբերի կողմից, որոնք ժողովրդավարության ընտրության մասին տարբերվող կամ հակադիր հայացքներ ունեն։

Օրինակ, մեզանում էլ կան իրավաբաններ, ովքեր կոնկրետ քայլեր են ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղհասարակության կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ մարդիկ համարում են, որ իրավապաշտպանությունը հենց նման կազմակերպությունների գործունեությունն արգելելն է, և որ իրենք են ազգային ճիշտ արժեքներով իրավապաշտպանները։

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերում անգամ Ազգային ժողովում կան որոշում կայացնողներ, ովքեր կարծում են, որ մարդու իրավունքների ունիվերսալության սկզբունքը պետք է հարմարեցնել այսպես կոչված «առավել կարևոր» ու «առավել մարգինալ» իրավունքների բաժանմանը։ Բայց ժողովրդավարությունը նաև այն բանի մասին է, որ այս բոլոր խմբերի ձայնը պետք է լսելի լինի, իսկ այդ առումով մեր ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի նրան, ժողովրդավարության իմունային համակարգն առողջ պահենք։ Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ ժողովրադավարական ինստիտուտները՝ պետական կառավարման մարմինները, անկախ հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, անկախ ու պրոֆեսիոնալ մեդիան պետք է պաշտպանված լինեն որևէ անհամաչափ հարձակումներից ու վտանգներից, սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները պետք է շարունակենք լավարկել, սա նշանակում է, որ իրավունքի գերակայության սկզբունքը չպետք է ստորադասվի այսպես կոչված «առավել կարևոր հանրային բարիքի»։ Սա նաև նշանակում է, որ բոլոր դժվար հարցերը պետք է սթափ ու բաց քննարկենք, և որ կարևոր հարցերը տասնամյակներով անկյուններում պահելով՝ որևէ լավ տեղ չենք հասնի»։

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное