Ռուսները կկարողանան մեքենայով մեկնել Դոնեցկ, Լուգանսկ և Վրաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆOsnmedia.ru-ն գրում է, որ Ռուսաստանում իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում հրապարակվել է Միխայիլ Միշուստինի ստորագրությամբ փաստաթուղթ, որում ասվում է, որ ռուսները կարող են ավտոմոբիլային անցակետերով մեկնել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններ, ինչպես նաև Վրաստան։
Փոփոխություններ են կատարվել 2020 թվականի մարտի 27-ի հրամանում։ Այդ հրամանով Ռուսաստանի սահմանին ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, գետային և խառը անցակետերով տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակվել էր։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել երրորդ երկրներից Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը թույլ տալու Ռուսաստանի ծրագրերի մասին։
Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ Պրիմորիեի իշխանությունները հայտնել են, որ Չինաստանը դեռ պատրաստ չէ բացել Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային սահմանը զբոսաշրջիկների անցման համար։ Ռուսաստանն արդեն հանել է հակակովիդային սահմանափակումներով նախատեսված ռուսաստանցիների ելքը Չինաստանի սահմանի ցամաքային հատվածով, իսկ Չինաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնվել է մարտի կեսերից։ Պրիմորյեում Չինաստանի հետ կան ավտոմոբիլային անցակետեր, բայց այնտեղով անցնում են միայն առևտրային բեռնատարները։ Զբոսաշրջիկների համար սահմանը չբացելը կապված է համաճարակաբանական բարձր վտանգի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը