ՌԴ հարավային և կենտրոնական հատվածներում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի մայիսի 19-ը` Մոսկվայի ժամանակով 03:45-ը։ Տեղեկությունը հայտնում է Ռոսավիացիան։
Նշվում է, որ ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում։
«Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորափոխադրում իրականացնել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։ Օդանավակայանների և ավիաընկերությունների չվացուցակների բոլոր փոփոխությունները պետք է հստակեցվեն օդանավակայանների և ավիաընկերությունների պաշտոնական կայքերում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայանների թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի պահից։