Նրանք առանց պաշտոնի չեն «լինում», չեն գոյատևում և էլի խցկվում են քաղաքականություն՝ նոր պաշտոնի հետևից, որպեսզի «լինեն»…
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մոսկվայում Փարաջանովի ֆիլմերից մեկի պրեմիերայի ժամանակ, երբ նոր-նոր սկսել էր «պերեստրոյկայի» քամին, և բոլորը՝ ողջ Խորհրդային Միությունն ու նույնիսկ համայն աշխարհը, հույսով, հավատով, բայց նաև զգուշավորությամբ հետևում էին նոր կոմունիստական առաջնորդին, արտասահմանցի հյուրերը բեմում կանգնած Փարաջանովին հարցնում են, թե ինչպես է վերաբերվում Գորբաչովին:
Բնականաբար դահլիճը քարանում է՝ սպասելով պատասխանի: Գորբաչովը նոր էր նշանակվել և նույնիսկ տպարաններում նրա նկարների ներկը երևի դեռ չէր չորացել: Դեռ ոչ ոքի ոչինչ չէր թույլատրվում, առավել ևս՝ խոսել նրա գործնական հատկանիշների մասին, այն էլ արտասահմանցիներով լցված դահլիճում, այն էլ այնպիսի մի անկառավարելի անհատի կարծիքը՝ ինչպիսին Փարաջանովն էր:
-Ինպես եմ վերաբերվու՞մ: Հրաշալի,- առանց տատանվելու, առանց երկար մտածելու պատասխանել է նա: -Նա հանճար է: Հրաշալի քաղաքական գործիչ և հրաշալի դերասան:
- Իսկ Դուք նրան կնկարահանեի՞ք Ձեր ֆիլմում,- հարցնում են նրան:
- Անշուշտ: Երբ նա դուրս կվազի Կրեմլից՝ գոռալով. «Այլևս այստեղ չեմ վերադառնա…Կառե՜թն իմ, կառե՜թը», ես նրան կսպասեմ ԳՈւՄ-ի շենքի մոտ, կբռնեմ ձեռքից և անմիջապես նկարելու կտանեմ «Համլետում»: Հուսանք շատերը հասկացել են Սերգեյ Փարաջանովի իրեն բնորոշ սարկազմը…
Հիմա հետաքրքիր է մեր հեռացող, հեռացվող պաշտոնյաները, քաղաքականության մեջ խրվելով, իրենց տառապյալի, անտեսվածի, մտահոգ դեմքերով ո՞ր ֆիլմերում կամ ներկայացումներում կնկարահանվեին…
Երևի մուլտերի կամ զիմզիմովների, զամբախովների ինչ-որ կերպարների…
Չգիտեմ, հավանաբար ոչ «Համլետում»…
Չնայած, երևի…Որովհետև համլետյան հավերժական «Լինել, թե չլինել» հարցադրումը հենց նրանց է բնորոշ…Նրանք առանց պաշտոնի չեն «լինում», չեն գոյատևում և էլի խցկվում են քաղաքականություն՝ նոր պաշտոնի հետևից, որպեսզի «լինեն»…
Չէ ո՞ր նրանք էլ վատ դերասաններ չեն…Այնպես որ, <<процесс пошел>>, ինչպես կասեր Գորբաչովը…
Ու չհավատաք, որ դա բացառապես ժողովրդի համար է՝ այսինքն իմ, քո և նրա, ինչպես իրենք են պնդում և առավել ևս Հայրենիքի համար…Չհավատաք…