Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գերմանիա՝ Գրքի օր, Թայլանդ՝ Հերկողի օր, Ադրբեջան՝ ծաղկի օր, Ղրղզստան՝ Բանկային աշխատողի օր, Չինաստան՝ Ծովի աստված Մացուի օր:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851 – ծնվել է ազգային ազատագրական շարժման գործիչ Խենթը (Սամսոն Տեր-Պողոսյան), որը հանդիսանում է Րաֆֆու համանուն վեպի հերոս Վարդանի նախատիպը:

1870 – ծնվել է հայկական ազատագրական շարժման մասնակից Արմենակ Եկարյանը:

1924 –ծնվել է բանաստեղծ  Զահրատը (Զարեհ Յալտըզճեան):

1927 – ծնվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանը:

1931 – վախճանվել է ամերիկացի հայազգի նկարիչ Արման Մանուկյանը:

1994- Երևանում Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին կնքված համաձայնագիրը ստորագրել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

2004- Միացյալ Նահանգների ղեկավարությունը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Ջոն Օրդուեին փոխարինելիք բարձրաստիճան դիվանագետի անունը: Դա եղել է երեսնամյա դիվանագիտական ծառայության փորձ ունեցող Ջոն Էվանսը:

2005- Ազգային ժողովը Սահմանադրական փոփոխությունների երեք փաթեթներից ընտրել է կոալիցիայի առաջարկածը՝ մերժելով Միացյալ աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) խմբակցության և ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանի ներկայացրած նախագծերը:

2005 —Թբիլիսիում Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունյանը նռնակ է նետել տրիբունայի վրա որտեղ եղել են Միխայիլ Սահակաշվիլին և Ջորջ Բուշը, սակայն նռնակը չի պայթել:

2008-Հայազգի օպերային մեներգչուհի, սոպրանո Կարինե Բաբաջանյանը նկարահանվել է լեգենդար գործակալ Ջեյմս Բոնդի սխրանքների մասին պատմող հերթական 22-րդ ֆիլմում:

2018-Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիում:

2019- Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ներարկման հետևանքով 8 քաղաքացու տեսողություն խիստ վատթարացել է: Ըստ Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի նախնական գնահատականի՝ խախտվել են ներարկումների անվտանգության կանոնները:

2021- Ազգային ժողովը երկրորդ անգամ չի ընտրել Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Փաստացի, Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվել է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1497 —սկսվել է Ամերիգո Վեսպուչի երկրորդ ճանապարհորդությունը Նոր աշխարհ՝ Ամերիկա:

1503 —իսպանացի նավագնաց Քրիստոֆոր Կոլոմբոսը հայտնաբերել է Կայմանյան կղզիները:

1534 —նավագնաց Ժակ Կատիեն Նյուֆաուդլենդը հայտարարել է Ֆրանսիայի մաս:

1566 —վախճանվել է գերմանացի գիտնական և բժիշկ Լեոնարդ Ֆուքսը, որը համարվում է «բուսաբանության հայրեր»-ից մեկը:

1746 —ծնվել է ֆրանսիացի գծագրող Գասպար Մոնժը, որը հանդիսանում է գծագրական երկրաչափության հիմնադիրը:

1796 —տեղի է ունեցել Լոդիի ճակատամարտը ավստրիական բանակի և Նապոլեոնի բանակի միջև, որը ավարտվել է վերջինիս հաղթանակով:

1811 —Անգլիայում շրջանառության մեջ են դրվել թղթադրամները:

1844 —Կանադայի մայրաքաղաքը Կինգստոնից տեղափոխվել է Մոնրեալ:

1850 —ծնվել է անգլիացի լորդ, յախտսմեն, Lipton թեյի ընկերության հիմնադիր սէր Թոմաս Լիպտոնը:

1869 —հանդիսավոր պայմաններում գործարկվել է առաջին տրանսկոնտինենտալ երկաթուղին ԱՄՆ-ում:

1871 —կնքվել է ֆրանկֆուրտյան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է դրել ֆրանս-պրուսական պատերազմներին:

1881 —Ռումինիան հայտարարվել է թագավորություն:

1923-ծնվել է խորհրդային և ադրբեջանական քաղաքական գործիչ Հեյդար Ալիևը:

1932 —լենինգրադյան «Կոմինտերն» գործարանում արտադրվել են առաջին խորհրդային 20 հեռուստացույցերը:

1933 —Բեռլինում նացիոնալ-սոցիալիստ ուսանողները հրապարակայնորեն  այրել են գրքեր, որը սկիզբ է դրել գերմանական ոգուն չհամապատասխանող գրքերի այրման մասսայական գործողություններին:

1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան ճակատում գերմանական զորքերը անցել են հարձակման միացյալ զորքերի վրա (անգլիական, ֆրանսիական, հոլանդական և բելգիական), հարձակումը եղել է չափազանց հաջողակ այն աստիճանի, որ դարձել է հաջողված բլիցկրիգի օրինակ:

1950 —Հաիթիում տեղի է ունեցել հեղաշրջում, որի արդյունքում տապալվել է նախագահ Դյումարս Էստիմի կառավարությունը, իշխանությունը անցել է ռազմական խունտայի ձեռքը:

1956 —ծնվել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Լիստևը («Հայացք», «Հրաշքների դաշտ», «Թեմա» հաղորդումներ):

1978 —Օդեսայում սկսվել են «Հանդիպման վայրը չի կարելի փոխել» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները:

2008 —ակտիվացել է Եվրոպայի ամենամեծ Էտնա հրաբուխը, որի վերջին նման ակտիվացում նկատվել էր 2001 թվականին:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное