Ռուսաստանը Մարիուպոլում ընդմիշտ է. ԴԺՀ ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաը ընդմիշտ վերադարձել է ԴԺՀ կազմ, և որ «Ռուսաստանն այստեղ է ընդմիշտ», գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանն այստեղ է ընդմիշտ, և դուք վերջապես տանն եք: Հիմա սա ընդմիշտ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքն է: Ոչ ոք մեզանից չի խլի այս իրավունքը: Մենք ունենք ուժ, ունենք հնարավորություններ, ունենք ամենամեծ, ամենահրաշալի երկրի՝ Ռուսաստանի աջակցությունը»,- ասել է նա՝ դիմելով Մարիուպոլի բնակիչներին։
Պուշիլինի խոսքով՝ այժմ ԴԺՀ-ի առջև խնդիր է դրված վերականգնել վերահսկողությունը իր տարածքների վրա, իսկ հետո հանրապետությունը կորոշի իր ապագան։
«Հենց հասնենք Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության սահմանադրական սահմաններին, դրանք նախկին Դոնեցկի շրջանի սահմաններն են, մենք կկայացնենք հետագա որոշումը, բայց մարդկանց կարծիքը պետք է լինի, մենք կգանք դրան, եկեք հիմա առաջ չընկնենք: Հիմա մեր հիմնական խնդիրն է ազատագրել մեր բոլոր հողերը, սկսել քաղաքները վերակառուցել: Իսկ թե ուր ենք մենք նայում, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք 2014 թվականից»,- ընդգծել է նա։