Բոլոր ջանքերը կգործադրենք Պուտինին և Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար. «Մեծ յոթնյակի» առաջնորդների հայտարարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները համատեղ հայտարարությամբ խոստացել են միջազգային իրավունքին համապատասխան պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի դեմ ագրեսիայի ճարտարապետներին ու մեղսակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք նախագահ Պուտինին և այս ագրեսիայի ճարտարապետներին ու մեղսակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Դա անելու համար մենք կշարունակենք աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ աշխարհում»,- ասվում է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
G7-ի ղեկավարները վերահաստատել են իրենց աջակցությունը հանցագործությունների մեղավորներին լիարժեք պատասխանատվության ենթարկելու բոլոր ջանքերին: