Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
ՍՊՈՐՏՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2021-2022 թթ. ամփոփիչ նիստում տեղի ունեցան ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ֆեդերացիան կրկին կունենաերկու փոխնախագահ՝ Վահագն Հարությունյան և Սուրեն Զոհրաբյան:
ՀԲՖ-ն ունեցավ նաեւ նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան,Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Մհեր Բոյաջյան, Հակոբ Գալաջյան, Արման Դավթյան, ՄելիքՍանդրոսյան, Սուսաննա Ենոքյան, Մարինե Ադամյան:
Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ներկայացնելով ընթացիկ տարում կատարած աշխատանքները:
Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել վստահության համարև ներկայացրել առաջիկա ծրագրերը.
«Վերջին տարիներին հանդիպեցինք մի շարք դժվարությունների: Կորոնավիրուսի համավարակը,ապա պատերազմը բնականաբար իրենց բացասական ազդեցությունն ունեցան բասկետբոլիզարգացման գործում: Առավելագույնս պայքարել ենք այդ մարտահրավերներին դիմակայելուուղղությամբ և իրականացրել ենք ծավալուն աշխատանք:
Այս տարի ամռանը Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի 5 հավաքական (3 տղամարդկանց և 2 կանանց): Հուսով եմ՝ թիմերն իրենց կդրսևորեն լավագույն կողմերով: Ամեն ինչկանենք ներքին առաջնությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզիկարողանանք կայուն առաջընթաց ապահովել: Կշարունակենք նաև ակտիվ աշխատանքնրիրականացնել մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու համար: Առջևում նորնպատակներ և հեռանկարնրեր են»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։