Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի բացահայտումներ Հայաստանում. Տեսեք թե ի՞նչ հաց ենք կերել այսքան ժամանակ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաեւ առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել  հացի շուկայում:

ՍԱՊԾ-ից  հայտնում են, որ Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին եւ կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով  սննդամթերքի անվտանգության պահանջները չբավարարող հացի իրացումը շուկայում: Վերահսկողության արդյունքներով՝ ՍԱՊԾ-ն առաջիկայում լրացուցիչ քայլեր կձեռնարկի հացի շուկայում անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես՝ առաջնահերթ կարգով ներդնելով հաց տեղափոխող  տրանսպորտային միջոցների սանիտարական անձնագրերի համակարգը:

 Այս փուլում Ծառայությունը վերահսկողություն է իրականացրել մայրաքաղաքում եւ մարզերում հաց արտադրող 24 տնտեսավարող սուբյեկտների մոտ եւ ամփոփել գործողությունների արդյունքները: Արդյունքում՝ արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների անհամապատասխանություններ ինչպես հիգիենայի նորմերին, այնպես էլ սննդամթերքի մակնշմանը, արտադրության կազմակերպմանը, տեղափոխմանը եւ փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների խախտումներ: Հայտնաբերվել են նաեւ դեպքեր, երբ աշխատակիցները չեն անցել պարտադիր նախնական եւ պարբերական բժշկական զննություն:

Պետական վերահսկողության արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա՝ կասեցվել է 21 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը:

Կասեցումներ

Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ

Ա/Ձ Մարուսյա Թումանյան Արագածոտնի մարզ,

ք. Արտաշատ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Հովհաննես Վարդապետյան Տավուշի մարզ,

գ. Աչաջուր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Աստղիկ Ասատրյան Վայոց ձորի մարզ,

ք. Եղեգնաձոր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Հուսիկ Մելքոնյան Գեղարքունիքի մարզ,

գ. Վաղաշեն Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Ավագ Կարապետյան Արագածոտնի մարզ,

ք. Արտաշատ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Ալվարդ Քոքոբելյան Տավուշի մարզ,

գ. Աչաջուր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Հակոբ Գեւորգյան Վայոց ձորի մարզ,

ք. Վայք Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Մհեր Հակոբյան Գեղարքունիքի մարզ,

ք. Վարդենիս Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Արմենուհի Մելքումյան Կոտայքի մարզ,

գ. Արամուս Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Սենո Խալաթյան Շիրակի մարզ,

ք. Գյումրի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Բելա Սարգսյան Սյունիքի մարզ,

ք. Մեղրի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Սուրեն Հովհաննիսյան Արարատի մարզ,

գ. Այնթապ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Նարինե Մելիքյան Կոտայքի մարզ,

ք. Չարենցավան Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Միքայել  Մխիթարյան Շիրակի մարզ,

ք. Գյումրի Արձանագրվել են հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Անդրանիկ Հարությունյան Սյունիքի մարզ,

ք. Սիսիան Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Արթուր Աղաջանյան Արարատի մարզ,

ք. Վեդի Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Արման Տերտերյան Արմավիրի մարզ, ք. Էջմիածին Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Ա/Ձ Արկադի Ռաֆայելյան Լոռու մարզ,

ք. Տաշիր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

Ա/Ձ Մելիքսեթ Հակոբյան Արմավիրի մարզ,

ք. Արմավիր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

«Սեդա Բոջուկյան» ՍՊԸ  Լոռու մարզ,

ք. Վանաձոր Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ (աշխատակիցների մոտ բացակայում է աանիտարական գրքույկ)

«Գավառի հաց» ԲԲԸ Գեղարքունիքի մարզ,

ք. Գավառ Հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ

Փաստաթղթային անհամապատասխանություններ

Տնտեսավարող Մարզ Հայտնաբերված խախտումներ

«Ջոն եւ Միլենա» ՍՊԸ ք. Երեւան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են

«Նորք-7» ՍՊԸ ք. Երեւան Արտադրական գործընթացի փաստաթղթավորման հետ կապված որոշակի շեղումներ, որոնք տեղում վերացվել են

«Հայր եւ որդի Միհրանյաններ» ՍՊԸ գործունեության ստուգման ընթացքը կասեցվել է մինչեւ մայիսի 8-ը՝ հաշվի առնելով վերանորոգման փուլում գտնվելու վերաբերյալ տնտեսավարողի դիմումը:

Հայտնաբերված թերությունների վերացման նպատակով՝ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ, միաժամանակ՝ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվել է անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ արտադրական գործընթացը ճիշտ կազմակերպելու նպատակով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արտադրողներին կոչ է անում արտադրական գործընթացը կազմակերպել՝ ներդնելով «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը» (HACCP), ինչը հնարավորություն կընձեռի արտադրության յուրաքանչյուր փուլում ունենալ սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ եւ էականորեն նվազեցնել առկա ռիսկերը. սա առաջին հերթին բխում է հենց տնտեսավարողների շահերից:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 23-ի  827-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի՝ հաց եւ խմորեղեն արտադրողները պարտավոր են ներդնել HACCP համակարգեր՝ սկսած 2018 թվականից:

В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом
Самое популярное