Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը քիչ է. Երևանը փնտրում է Ղարաբաղի անվտանգության նոր երաշխավորներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

News.ru-ն գրում է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անսպասելի առաջարկ է արել կապված Ղարաբաղում անվտանգության երաշխիքների հետ։ «Եթե մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, ապա պետք է լինի միջազգային ներկայություն, թեկուզ որոշակի ժամկետով, և մենք դիտարկում ենք նաև Ռուսաստանի մասնակցությունը այդ անվտանգության ճարտարապետության կառուցմանը,-ասել է նա, - գոյություն ունեցող մեխանիզմները բավարար չեն լիակատար անվտանգությունն ապահովելու համար, ինչի մասին են վկայում Ֆարուխի վերջին իրադարձությունները։ Մենք ցանկանում ենք անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստանալ»։

Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում երկակի է խոսել նշելով, որ «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում անգնահատելի է, բայց մյուս կողմից մի շարք դրվագներում տեսանելի է խաղաղապահ գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն»։ Նա նախկինում ևս դժգոհել էր, որ ռուս խաղաղապահները կա՛մ հայ պատգամավորներին չեն թողել Ղարաբաղ, կա՛մ չեն ապահովել անվտանգությունն ու ադրբեջանցի և հայ զինվորականների միջև բախումների բացառումը։ Նման հայտարարություններ սկսել են ավելի հաճախ հնչել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողություն սկսվելուց հետո։ Կառավարության նիստում Փաշինյանը նաև հայտարարել է, որ այսօր «ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախագիծ կամ սևագիր չկա, իսկ երբ հայտնվի նման փաստաթուղթ, ապա, ըստ նրա, այն չի կարող ընդունվել առանց լայն հանրային քննարկման»։ Թեև սկզբունքորեն կարգավորման ծրագիր արդեն իսկ կա, և դա Բաքվում պատրաստված հինգ կետից բաղկացած նախագիծ է, որը ներառում է Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության հաստատումը և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորությունը, անվտանգությանը սպառնացող փոխադարձ սպառնալիքներից զերծ մնալը և վաղուց ուշացած սահմանազատումներ և սահմանագծումներ իրականացնելը։ Հասկանալի է, որ եթե Ադրբեջանի հետ խաղաղության ցավոտ հարցը ներկայացվի հանրաքվեի Հայաստանում, ապա այդ գործընթացը կարող է անվերջ ձգձգվել։ Բացի դա Երևանը էական առարկություններ ունի Բաքվի առաջարկների հետ կապված Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների հետ, որը ամրագրված չէ: Սակայն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն արդեն բացատրել է, որ «Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա հնարավոր է հասնել միջպետական​​հարաբերությունների կարգավորման»։ Ավելի կոշտ արտահայտվել է ինքը՝ նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին Շուշայում: Ելույթ ունենալով Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում նա հայտարարել է, որ եթե Երևանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Բաքուն նույն կերպ կպատասխանի Հայաստանին։ Այսինքն, ըստ էության, բանակցությունների ձգձգումը կարող է սպառնալ երկրների միջև նոր հակամարտությամբ։ Ալիևը Երևանին կոչ է արել «կոնկրետ բանակցությունների» և խաղաղության պայմանագրի կնքման։ Ադրբեջանի դիրքորոշումը շատ պարզ է. ղարաբաղահայությունը, եթե զենքը ձեռքին չէ, ոչ մի վտանգ չի սպառնում և կարող է խաղաղ ապրել Ղարաբաղում։ «Այսօր այդ տարածաշրջանում կա մոտավորապես 20-25 հազար հայ, և եթե նրան քլոյալ լինեն Ադրբեջանին, ապա ոչ մի խնդիր չի առաջանա։ Ուզում եմ հիշեցնել, որ Բաքուն երկար տարիներ հայկական կողմին առաջարկում էր քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծումը, սակայն մերժում էր ստանում, և արդյունքում դա հանգեցրեց ռազմական գործողությունների։ Եվ հիմա արդեն ուշ է պահանջներ ներկայացնելու համար»,- NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիգ Աբբասովը։

Իսկ հայկական մամուլի արտահոսքերը վկայում են Երևանի և Մոսկվայի միջև հարաբերություններում որոշակի լարվածության մասին, այն պատճառով, որ հայկական կողմը փորձում է հնարավորինս մեծ թվով մասնակիցների ներգրավել ղարաբաղյան կարգավորման մեջ։ Այսպես, տեղեկություններ են հրապարակվել, որ մոսկովյան բանակցություններում Փաշինյանին հասկացրել են, որ սեփական խաղը խաղալու փորձերն անընդունելի են։ Նրան ևս մեկ անգամ և բավականին կոշտ զգուշացրել են զերծ մնալ արցախյան հիմնախնդրի շուրջ Արևմուտքի և Բաքվի հետ որևէ պայմանավորվածությունից։ Կրեմլը նաև հիշեցրել է, որ Մոսկվան հիմնարար նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել է այդ պահը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ, որը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի Մոսկվա այցից երեք օր անց։ Այսպիսով, չնայած Արևմուտքի հետ հարաբերությունների բարդությանը, Ռուսաստանը չի թուլացնում իր ուշադրությունը նախկինում սկսված գործընթացների և պայմանավորվածությունների նկատմամբ։ Ինչպես «Վալդայ» ակումբի կայքում իր հրապարակման մեջ նշել է քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական​​ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, Մոսկվայի համար չափազանց կարևոր է անցնել «Սցիլլայի և Խարիբդայի» միջև պահպանելով հավասարակշռություն ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ հարաբերություններում։

Հայաստանի ղեկավարը,  չնայած Մոսկվայից ակնհայտ կախվածությանը և եռակողմ հայտարարության ստորագրմանը, որը պարտավորեցնում է նրան կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ, շարունակում է Արևմուտքի հետ ինչ որ բան պայմանավորվելու ցանկություն դրսևորել։ Միաժամանակ, արևմտյան քաղաքական գործիչները Երևանին կոնկրետ լուծումներ չեն առաջարկում։ Ակնհայտ է, որ Եվրոպայում ամենակարևոր նպատակը Մոսկվայի ազդեցության թուլացումն է Հարավային Կովկասում, որտեղ նրա օգնությամբ դադարեցվում են զինված հակամարտությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Снова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»Генпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Ось консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаNYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
Самое популярное