Թուրքիայի նախագահը կմեկնի Սաուդյան Արաբիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախատեսվում Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ։
Ասվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի հետ վերջին մի քանի ամիսների ընթացքում բարձր մակարդակի շփումներից հետո Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կարևոր է տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից:
Էրդողանի և Մուհամեդ Բին Սալմանի հանդիպման օրակարգում ակնկալվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են էներգետիկ նախագծերը, որոնք կտարածվեն դեպի Եվրոպա Արևելյան Միջերկրական ծովից և Արաբական թերակղզուց, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը:
Նախնական տվյալներով՝ այցը տեղի կունենա նախքան Ռամադանը: