Արևմուտքին չի հաջողվում քանդել երկիրը ներսից. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմտյան երկրներին չի հաջողվում պառակտել ռուսական հասարակությունը և քանդել երկիրը ներսից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Երկրի ղեկավարի խոսքով՝ ռուսական հասարակությունը համերաշխություն է ցուցաբերում, ինչպես երբեք։
Նա նշել է, որ Արևմուտքը ներկայում գիտակցում է, որ անհնար է պառակտել ռուսական հասարակությունը, ինչպես նաև ներսից քանդել երկիրը։