«Ինտերը» բանակցում է Պաուլո Դիբալայի հետ
ՍՊՈՐՏԻտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» բանակցում է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ 28-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգելու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ եւ ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
«Ինտերը» Դիբալային առաջարկել է 3 տարվա պայմանագիր, տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։
Դիբալայի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։